ADIDAS-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 13.5% ԱՃ
Սպորտային հագուստ և այլ պարագաներ արտադրող գերմանական խոշորագույն Adidas AG ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ամիսներին ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 13,5%-ով և կազմել 344 մլն եվրո: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 11,4%-ով և կազմել 4,17 մլրդ եվրո:
Գերմանական Adidas AG ընկերությունը հիմնադրվել է 1924 թվականին և հանդիսանում է ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: