
Չինաստանն ավտոմեքենաների արտահանման ոլորտում կարող է դառնալ առաջատար
Չինաստանն ավտոմեքենաների վաճառքով կարող է գերազանցել Ճապոնիային և դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտահանողը:
Այս կանխատեսումը պայմանավորված է երկրում արտադրվող ավտոմեքենաների արտասահման, մատակարարումների տարեկան աճի հետ, ինչը կազմել է 62%` 3.8 միլիոն նոր ավտոմեքենա, մինչդեռ Ճապոնիան հունվարից նոյեմբեր ամիսներին արտահանել է 3.5 միլիոն միավոր ավտոմեքենա:
Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիայի տվյալներով՝ Չինաստանը 2023 թվականին արտերկրում վաճառել է ավելի քան 5.26 միլիոն մեքենա՝ մոտ 102 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: