ԱՄՆ-ն ռուսական սառեցված ակտիվներին վերաբերվող որոշում կկայացնի Յոթնյակի երկրների հետ
ԱՄՆ-ն դեռևս վերջնական որոշում չի կայացրել Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների հնարավոր բռնագրավման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը՝ պնդելով, որ Վաշինգտոնը մտադիր է նշված որոշումները մշակել Յոթնյակի խմբի ձևաչափով։
«Կոնկրետ որոշում չկա: Որոշում կկայացվի G7-ի մեր գործընկերների հետ փոխգործակցության արդյունքում»,- ասել է պաշտոնյան՝ մեկնաբանելով ռուսական սառեցված ակտիվների հետագա ճակատագիրը:
Հիշեցնենք՝ ռուսական ակտիվներ են Արևմուտքում սառեցվել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո: Այս կերպ հավաքական Արևմուտքը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ: