
SANDY-Ն ՆՅՈՒ-ՅՈՐՔԻՆ ՀԱՍՑՐԵԼ Է 33 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Նյու-Յորք քաղաքի իշխանությունները հաշվարկել են Sandy-ին հասցրած վնասները: Ըստ գնահատականների՝ կործանարար փոթորիկը Նյու-Յորքին պատճառել է 33 մլրդ ԱՄՆ դոլարի ավերածություններ:
Հիշեցնենք, որ Sandy-ի պատճառով ժամանակավորապես փակվել էին քաղաքի խանութները, դադարեցվել էին Նյու-Յորքի NYMEX առևտրային բորսայի և NYSE ֆոնդային բորսայի աշխատանքները, Նյու-Յորքում սկսվել էր վառելիքի ճգնաժամ, որի դեմ քաղաքի իշխանությունները որոշել են պայքարել անմիջական և հատուկ վերահսկողության միջոցով:
Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Sandy-ից կարելի է քաղել դրական տնտեսական արդյունք. քաղաքում շինարարությունը նոր թափ կստանա, կստեղծվեն նոր աշխատատեղեր: