Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
Ամունդի-Ակբա. Հայաստանում կկայանա խոշոր տնտեսական համաժողով
12/01/2024 21:21
Կիսվել

Ամունդի-Ակբա. Հայաստանում կկայանա խոշոր տնտեսական համաժողով

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում երկրորդ անգամ կազմակերպում է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով» խորագրով տնտեսական համաժողովը, որը տեղի կունենա հունվարի 24-ին Երևանում։

Համաժողովը 2023թ․-ին կազմակերպած տնտեսական ֆորումի երկրորդ թողարկումն է, որի նպատակն է համախմբել գաղափարական առաջնորդներին, ոլորտի փորձագետներին և նորարարներին՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն թեմաները։

Միջոցառման կիզակետում․

Ամունդիի 2024 թվականի ներդրումային տեսլականը աշխարհի և Հայաստանի համար (14:45 – 15:15)

Միջոցառման մեկնարկին Ամունդիի և Ամունդի-Ակբայի լավագույն փորձագետները կներկայացնեն Ամունդիի ներդրումային տեսլականը 2024թ․ համար՝ փոխանցելով արժեքավոր կանխատեսումներ մակրոտնտեսական միտումների և ֆինանսական շուկաների զարգացումների վերաբերյալ։

Մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում (15:15 – 15:25)

ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահը կներկայացնի մակրոտնտեսական վերջին զարգացումներն ու սպասումները։

Արհեստական բանականությունն ու ԲՍԿ (բնապահպանական, սոցիալական և  կառավարչական) սկզբունքները (16:20 – 16:35)

Ամունդի ներդրումային ինստիտուտի հատուկ բանախոսը կխոսի ԲՍԿ՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական սկզբունքների զարգացման գործում արհեստական բանականության դերի մասին:

Պանելային քննարկում՝ Արհեստական բանականությունը կայուն ֆինանսների համար մարտահրավերներ և հնարավորություններ (16:35 – 17:10)

Ոլորտի առաջատար փորձագետները պանելային քննարկման ընթացքում կբացահայտեն կայուն ֆինանսների հասնելու համար արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները և առկա մարտահրավերները։

Հարցազրույց՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա (18:05 – 19:30)

Եվ վերջապես միջոցառումը կամփոփվի բացառիկ հարցազրույցով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի և Ֆրանսիայից ժամանած հատուկ հյուրի մասնակցությամբ։ Վերջինս կկիսվի աշխարհաքաղաքական զարգացումների և Հարավային Կովկասի վրա դրանց ազդեցության վերաբերյալ իր դատողություններով, իսկ դրանց տնտեսական հետևանքներին կանդրադառնա ՀՀ կենտրոնական բանկի նախագահը։ Հարցազրույցը կվարի Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենը։

Համաժողովի բանախոսներ․

  • Ժան Մազեջյան, Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն,
  • Մարտին Գալստյան, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ,
  • Ֆրեդերիկ Պասկալ, Ամունդիին պատվիրակված ներդրումային լուծումների համաղեկավար,
  • Հրայր Ասլանյան, Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ,
  • Արմեն Նուրբեկյան, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ,
  • Արամ Փախչանյան, անկախ փորձագետ, խորհրդատու, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր,
  • Մարի Բրիեր, Ամունդի ներդրումային ինստիտուտի ներդրողների գրագիտության և ակադեմիական համագործակցության դեպարտամենտի ղեկավար,
  • Գարեգին Գևորգյան, ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն,
  • Արմեն Խրլոբէան, անկախ փորձագետ, գիտնական և ներդրող,
  • Ֆրեդերիկ Անսել, ֆրանսիացի գիտնական, աշխարհաքաղաքագետ, գրող, հրապարակախոս։

Առցանց հետևելու համար․ Մանրամասների և ուղիղ հեռարձակման համար․https://forum.amundi-acba.am. Զում վեբինարի հղում․ https://amundi.zoom.us/webinar/register/WN_Zx452oC_SFuzsOpQj3SdIQ?_x_zm_rtaid=YSFbYEPgQbm0JfOuQnMTrQ.1704798827222.7fdcc09cb9c4d5f513325a31c1029d72&_x_zm_rhtaid=418#/registration

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին.  Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2023թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով ավելի քան 417 մլրդ դրամ ակտիվներ։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2023թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 65 մասնաճյուղ։

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59