Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է «ՉՈՐՍԸ ՄԵԿՈՒՄ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
13/11/2012 11:25
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է «ՉՈՐՍԸ ՄԵԿՈՒՄ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար «Չորսը մեկում» նոր ծառայության մեկնարկի մասին:

Ծառայությունը հնարավորություն է տալիս մարզային սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալիս ֆիզիկական անձանց ստանալ 300 անվճար բջջային ներցանցային րոպե և 100-ական անվճար ներցանցային SMS և MMS հաղորդագրություն, ինչպես նաև 100 ՄԲ շարժական ինտերնետ: Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին ծառայությանը միանալուց հետո` առաջին 3 ամիսների ընթացքում:

Մարզային սակագնային փաթեթների նոր բաժանորդները  կարող են միանալ ակցիային իրենց հեռախոսներից հավաքելով *311# անվճար հրահանգը: Գործող բաժանորդները կարող են միանալ ակցիային  հավաքելով *350# հրահանգը, հարցման արժեքը 350 դրամ է (ներառյալ ԱԱՀ): 

Մեկնաբանելով «Չորսը մեկում» նոր ծառայության մեկնարկը «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է. «Շարունակելով վայելել էլ ավելի մեծ ժողովրդականություն շարժական ինտերնետն այսօր դարձել է այնքան պահանջված, որքան ձայնային կապի ծառայությունները: Հաշվի առնելով այս միտումը և ընդառաջ գնալով մեր բաժանորդների ցանկություներին մենք այս փաթեթում ներառել ենք շարժական ինտերնետի ծավալուն տրաֆիկ, ինչը հնարավորություն կընձեռնի մեր բաժանորդներին շատ մատչելի պայմաններով հասանելիություն ստանալ  Beeline բջջայն կապի բոլոր ծառայություններին»: 

Նշենք, որ Հայաստանի մարզերի բնակիչների համար «ԱրմենՏել»-ն առաջարկում է «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Շիրակ» մարզային սակագնային փաթեթներ: Մարզային սակագնային փաթեթների առանձնահատկությունը զանգերի ցածր սակագինն է: Այսպես, սակագնային պլանի համանուն մարզում գտնվելիս, Beeline բջջային ցանցում մեկ զանգի արժեքը կազմում է 9 դրամ` անկախ խոսակցության տևողությունից:

Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 0611 անվճար հեռախոսահամարով:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69