
Կարմիր ծովի ճգնաժամը չի ազդել Եվրոպայի ամենամեծ նավահանգստի աշխատանքի վրա
Եվրոպայի ամենամեծ Ռոտերդամ նավահանգիստը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով: Կարմիր ծովի ճգնաժամը դրա վրա չի ազդել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նավահանգստի պաշտոնական ներկայացուցիչ Սիգրիդ Հեսելինկը։
«Մինչ օրս իրավիճակը Կարմիր ծովում չի ազդել մեր աշխատանքի վրա: Առաջին նավերը, որոնք վերահղված են այլընտրանքային ծովային ուղիներով, կսկսեն ժամանել առաջիկա շաբաթներին», – հայտնել է նավահանգստի պաշտոնական ներկայացուցիչը: