Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
ԿԱՅԱՑԵԼ Է ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
13/11/2012 16:37
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 13-ի նիստում հաստատել է «ՀՀ ԿԲ կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների ֆիրմային անվանումների գրանցման հայտին ներկայացվող պահանջները, հայտի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանումների և դրա փոփոխությունների գրանցման» կարգը:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել`

– «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա  ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալինցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ում,

– «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ում,

– «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ում,

– «Բանկերի և oտարերկրյա բանկերի մաuնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մաuնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և oտարերկրյա բանկերի մաuնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում,

– «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում,

– «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ում,

– «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ում:   

Խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման թիվ 755/9 լիցենզիան, վերաձևակերպել է «Լոմբարդիա» ՍՊԸ-ի, «Դրամատուն» ՍՊԸ-ի և «ՅՈւՄԱՆԻԼԱՅՆ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիաները: «Վոլտա» ՍՊԸ-ին այլ վայրում ևս գրավատան կազմակերպման լիցենզիա է տրամադրվել:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48