Կազմակերպությունների անվանման մեջ «դատավոր» բառի օգտագործումն արգելվում է
Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի նոյեմբերի 27-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-335-Ն սահմանադրական օրենքը, որով սահմանվել է, որ այն կազմակերպությունները, որոնք իրենց անվանման մեջ օգտագործում են «դատավոր» բառը կամ ՀՀ դատարանների անվանումներ, դրանց բոլոր հոլովաձևերը կամ դրանք ներառող բառակապակցություններ, ինչպես նաև «դատավոր» բառի կամ ՀՀ դատարանների անվանումների օտարալեզու իմաստային թարգմանությունները, պարտավոր են նշված օրենքն ուժի մեջ տնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, իրենց անվանումները համապատասխանեցնել օրենքի պահանջներին։
Նշված պարտավորությունը չկատարած կազմակերպությունները ենթակա են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169․14-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության։ Սահմանված ժամկետում պետք է ապահովել համապատասխան պարտավորության կատարումը։
Կազմակերպություններին արգելվում է իրենց անվանման մեջ «դատավոր» բառի կամ Հայաստանի Հանրապետության դատարանների անվանումների, դրանց բոլոր հոլովաձևերի կամ դրանք ներառող բառակապակցությունների, ինչպես նաև «դատավոր» բառի կամ Հայաստանի Հանրապետության դատարանների անվանումների օտարալեզու իմաստային թարգմանությունների օգտագործումը: