ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է 1.58 ՄԼՆ ՄԱՐԴ
2012 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայում գրանցվել է գործազրկության աճի տեմպերի արագացում, որն ուղեկցվել է նոր աշխատատեղերի ավելացման տեմպերի կրճատմամբ: Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ նման զարգացումը պայմանավորված է թույլ տնտեսական կանխատեսումների ընդհանուր համատեքստում աշխատանքի շուկայի «վատատեսական տրամադրվածությամբ»:
Ըստ պաշտոնական վիճակագրության, հաշվետու ամսում գործազրկության նպաստ ստացող բրիտանացիների թիվն աճել է 10,1 հազարով, ինչի արդյունքում գործազուրկների ընդհանուր թիվը հասել է 1,58 մլն-ի:
Կանխատեսվում է, որ առաջիկա ամիսներին երկրում գործազրկությունը կշարունակի խորանալ: Տնտեսության որոշ ոլորտներում սպասվում են աշխատատեղերի կրճատումներ: