
ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԸ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ ԱԲՈՒ ԴԱԲԻԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ կառավարությունն ընդունել է Արփա-Սևան թունելի առանձին հատվածներում հիմնանորոգման աշխատանքների իրականացման և ֆինանսավորման որոշում: Կառավարության պարզաբանմամբ՝ որոշումը թելադրված է նոյեմբեր-հունվար ամիսներին Արփա և Եղեգիս գետերի ջրի նվազագույն ծավալով, ինչը հնարավորություն կտա մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ն իրականացնել 180 մլն դրամի շինարարական վերականգնման աշխատանք։
Թունելի հիմնանորոգումն իրականացվում է Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ։