ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՀԱՇՎԱՌՎԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՈՎ
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջով ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և սահմանել, որ օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները պետռեգիստրի հաշվառումից հանվելու փոխարեն պետք է հաշվառվեն օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով։
Որոշմամբ նաև նախատեսվում է ՀՀ տարածքից դուրս վեց ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ զինապարտ քաղաքացու հաշվառման գործողությունը կատարել նրա անհատական հաշվառման քարտում տարածքային զինկոմիսարիատի կողմից համապատասխան նշում կատարելուց և քարտը տեղական ռեգիստրում ստանալուց հետո։