
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
Հունվարի 23-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։