Իտալիան Եգիպտոսի հետ նոր ծովային բեռնափոխադրումների երթուղի կգործարկի
Նոր ջրային երթուղին կմիացնի Իտալիայի Տրիեստ և Եգիպտոսի Դումյաթ նավահանգիստները: Այս մասին հայտնում է Իտալիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Կահիրեում։
Նման «արտոնյալ և անվտանգ» երթուղու բացումը կօգնի մեծացնել առևտրաշրջանառությունը ոչ միայն Եգիպտոսի, այլև ամբողջ աֆրիկյան մայրցամաքի հետ։
«Սա նաև կծառայի Եգիպտոսում նոր ներդրումային հնարավորություններ ստեղծելու իտալական մատակարարման շղթայի համար այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են ագրոպարենը և տեքստիլը Եգիպտոսի ռազմավարական աշխարհագրական դիրքի շնորհիվ հեշտությամբ կկարողանա մուտք գործել ոչ միայն եգիպտական շուկա, այլև Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի շուկաներ, ինչը հնարավորություն է տալիս օգտվել մինչև մեկ միլիարդ պոտենցիալ սպառողների շուկայից»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ դա ազգային «Մատթեի պլանի» հայեցակարգի մի մասն է, որը նախատեսում է աջակցություն աֆրիկյան երկրների զարգացմանը, այդ թվում՝ միգրացիոն հոսքերի կանխմանը։ Այս թեման առանցքային կլինի հունվարի 29-ին կայանալիք Իտալիա-Աֆրիկա գագաթնաժողովում։