Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Դուբայում շահագործման է հանձնվել առաջին ուղղահայաց քաղաքային հանգստավայրը
24/01/2024 14:34
Կիսվել

Դուբայում շահագործման է հանձնվել առաջին ուղղահայաց քաղաքային հանգստավայրը

Դուբայի առաջին One&Only One Za’abeel ուղղահայաց քաղաքային հանգստավայրն իր հյուրընկալ դռներն է բացել զբոսաշրջիկների առջև։ Հունվարի 18-ին հանգստավայր էր այցելել նաև ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ, Դուբայի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը։

Այցի ընթացքում Նորին Մեծությունը կարևորել է զբոսաշրջության ոլորտի առանցքային դերը Դուբայի տնտեսական զարգացման գործում։ Նա նշել է ոլորտի զգալի աճը վերջին տարիներին՝ պայմանավորված այցելուների աճող թվով: Նա նաև ասաց, որ պետական և մասնավոր հատվածների միջև ամուր գործընկերության շնորհիվ Դուբայը հաջողությամբ զբոսաշրջիկներին մատուցում է բացառիկ զբոսաշրջային ծառայություններ և հարմարություններ։

«Դուբայը կերտում է նոր հնարավորություններով հագեցած պայծառ ապագա՝ լի տարատեսակ նախաձեռնություններով և նախագծերով, որոնք բացում են աճի, գերազանցության և նորարարության նոր հորիզոններ»,- նշել է Նորին Մեծությունը։ Էմիրությունը ուրվագծել է կայուն զարգացման եզակի ճանապարհ՝ կենտրոնանալով ամբողջ աշխարհից ներդրողների համար բացառիկ միջավայր ստեղծելու վրա՝ օգտագործելու այն հսկայական հնարավորությունները, որոնք առաջացել են էմիրության՝ որպես բիզնեսի և զբոսաշրջային համաշխարհային առաջատար ուղղության վերելքից: Դուբայը ընդլայնում է իր համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքները, որպեսզի իրագործի իր տարբեր ոլորտների, ներառյալ զբոսաշրջության աճի հսկայական խոստումը: Նորին Մեծությունը հայտարարեց, որ այս ջանքերն արագացնում են Դուբայի տնտեսական օրակարգի՝ D33-ի նպատակին հասնելու ընթացքը՝ քաղաքը դարձնելու աշխարհի լավագույն երեք քաղաքային տնտեսություններից մեկը:

One&Only One Za’abeel-ը Դուբայի առաջին ուղղահայաց քաղաքային հանգստավայրն, որը մշակվել է Kerzner International-ի կողմից: Դուբայի հյուրընկալության առաջարկների վերջին նորարարությունը ներառում է 229 շքեղ հյուրանոցային համարներ և սյուիթներ, որոնք բաշխված են 15 հարկերում, ինչպես նաև բազմազան ծառայություններ և սննդի բացառիկ տարբերակներ, որոնք մշակվել են համաշխարհային կարգի խոհարարների բարձրակարգ թիմի կողմից: Հանգստավայրն ունի նաև սպորտային հարմարություններ և պանորամիկ լողավազան, որն ամենաերկարն է Դուբայում՝ ձգվելով 120 մետր և գետնից ունենալով 100 մետր բարձրություն:

Քաղաքային հանգստավայրի բացումը տեղի ունենցավ այն ժամանակ, երբ էմիրությունների զբոսաշրջության ոլորտը զգալի աճ է ապրում՝ այցելուների համար ապահովելով ընտրության լայն շրջանակ:

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2023 թվականի նոյեմբերի վերջին քաղաքն ուներ ընդհանուր առմամբ 149,680 հյուրանոցային համար 820 հաստատություններում: Սա զգալի աճ է 2022 թվականի նոյեմբերի վերջին գրանցված 794 հաստատությունների 145,000 հյուրանոցային համարների հետ համամատությամբ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12