Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ucom ընկերության գլխավոր տնօրենը դասախոսությամբ հանդես է եկել Էթիկայի դպրոցում
26/01/2024 15:52
Կիսվել

Ucom ընկերության գլխավոր տնօրենը դասախոսությամբ հանդես է եկել Էթիկայի դպրոցում

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Էթիկայի դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է բիզնեսի կառավարման պրակտիկ հմտություններ և հաջողված փորձեր: Տարբեր տարիքային խմբերի ու մասնագիտությունների անձիք հնարավորություն են ունեցել ունկնդրել գործարարության արդյունավետ գործիքակազմի կիրառման վերաբերյալ դասախոսությունը: Պրակտիկ դասախոսությանը մասնակցել են փաստաբաններ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, բժիշկներ և այլ մասնագետներ:

«Այսօր Հայաստանում գործարարությունը գնահատվում է և ունի իր կանոնները, որոնք դառնում են երկրի տնտեսական կայունության գրավականներից մեկը: Համակարգված բիզնես մտածելակերպի և արդար մրցակցության վարքաբանության կարգավորումների սահմանման դեպքում կարելի է արձանագրել հաջողություններ: Բիզնեսի կառավարումն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել պահանջարկը, մրցակցությունը և համաշխարհային թրենդերը պրոյեկտել հայկական իրականության վրա: Բացի այս ամենի գիտակցումը, անհրաժեշտ է սեփական օրինակով ձևավորել բիզնես մոդել և խաղի կանոններ՝ ինչպես աշխատակիցների, այնպես էլ գործընկերների հետ հարաբերություններում: Բիզնեսում կարևորագույն գործիքներից է հաստատված ռազմավարության կարգավարումները պահպանելը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանը Ucom-ի՝ Հայաստանում կապի ազգային օպերատորի օրինակով ներկայացրել է ռազմավարական մտածողության, նպատակների և դրանց հասնելու մեխանիզմների մասին:  Նա նշել է, որ չպետք է վախենալ սխալվելուց և անհրաժեշտ է խնդիրների կարգավորման ոչ սովորական լուծումներ առաջարկել:

Ամփոփելով՝ Ռալֆ Յիրիկյանը փաստել է, որ բոլոր տեսակի բիզնեսներում հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից է նախաձեռնողականությունը: Դասախոսության ավարտին Ucom-ի գլխավոր տնօրենը պատասխանել է մասնակիցների հարցերին և խմբային քննարկում վարել:

Էթիկայի դպրոցը յուրահատուկ է տարածաշրջանում և Հայաստանում նրանով, որ հնարավորություն է տալիս ուսումնասիրել ազգային և միջազգային էթիկան, էթիկետը և բարելավել հաղորդակցման հմտությունները ունկնդիրների համար:

Ucom–ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12