
ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/11/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 407.30 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.61 դրամով և կազմել 520.29 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 12.90 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.22 դրամով և կազմել 647.57 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 41.44 դրամով և կազմել 22,438.28 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 4.01 դրամով և կազմել 422.58 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 318.34 դրամով և կազմել 20,349.63 դրամ մեկ գրամի դիմաց: