
ԱՄՆ ֆինանսների նախարարը վախեցնող է համարում 34 տրիլիոն դոլարի պետական պարտքը
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը սարսափելի է անվանել ԱՄՆ պետական պարտքի չափը՝ 34 տրիլիոն դոլար։
«Բացարձակ արտահայտությամբ, 34 տրիլիոն դոլարի պետական պարտքը սարսափելի թիվ է», – ասել է նա Չիկագոյի տնտեսական ակումբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում:
Այդուհանդերձ, Ելենը կարծում է, որ ԱՄՆ-ի պետական պարտքը ներկայումս վերահսկելի է։
«Անհրաժեշտ է, որ Կոնգրեսը և ԱՄՆ նախագահի աշխատակազմը աշխատեն դրա վրա: Բացի այդ, կարծում եմ, որ կարևոր է ներդրումներ անել մեր տնտեսության մեջ»:
Հունվարի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ Միացյալ Նահանգների պետական պարտքը գերազանցել է 34 տրիլիոն դոլարը։ 2023 թվականին այն աճել է ավելի քան 4 տրիլիոն դոլարով։