ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏՎԵՐԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է
Միջազգային բանկային համակարգի ստվերայնությունն աճել է և այժմ կազմում է 67 տրիլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է Businessweek-ը՝ միջազգային բանկային վերահսկողության համար պատասխանատու կառույցներին կոչ անելով առավել խստացնել ֆինանսական գործառնությունների նկատմամբ հսկողությունը և գործել «ավանդական վերահոկողությունից» դուրս:
Ինչպես փաստում են միջազգային բանկային համակարգի ստվերայնությունը ուսումնասիրած վերլուծաբանները՝ համակարգում աճող ստվերը, որը մեծամասամբ «ձևավորում են» դրամային շուկաներում գործունեություն ծավալով հիմնադրամները, նեղ մասնագիտացված ապահովագրողները և ներդրումային տարբեր ուղղվածության կառույցներն, իր բացասական ազդեցությունը կարող է թողնել ֆինանսական շուկաների զարգացման վրա՝ առաջացնելով համակարգային ռիսկեր և շուկայի շոկային արձագանք:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2002-2011թթ. ընթացքում միջազգային բանկային համակարգի ստվերն աճել է շուրջ 41 տրիլիոն ԱՄՆ դոլարով: