
ՀՀ միջպետական և հանրապետական ավտոճանապարհները՝ 17։00-ի դրությամբ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշտարակի, Եղեգնաձորի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ստեփանավանի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: