ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 20/11/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.21 դրամով և կազմել 407.09 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.54 դրամով և կազմել 520.83 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 12.98 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 647.60 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 210.93 դրամով և կազմել 22,649.21 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 5.01 դրամով և կազմել 427.59 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 225.09 դրամով և կազմել 20,574.72 դրամ մեկ գրամի դիմաց: