Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
20/11/2012 16:33
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Հայկական կամուրջներ» ծառայության մեկնարկի մասին: Ծառայությունը հնարավորություն է ընձեռում Beeline բաժանորդներին ռոմինգում գտնվելիս USSD հրահանգի միջոցով Beeline բջջային կապի համակարգում նախաձեռնել մուտքային զանգ Հայաստանից: «Հայկական կամուրջներ» նոր ծառայությունը թույլ է տալիս կապվել Հայաստանում կապի բոլոր օպերատորների բաժանորդների հետ: Զանգն անվճար է Հայաստանում գտնվող այն բաժանորդի համար, ում հետ կկապվի ռոմինգում գտնվող բաժանորդը USSD հրահանգի միջոցով:

Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ՝ Beeline բաժանորդները կարող են բավականին խնայել ռոմինգ ծառայությունների համար` օգտվելով «Հայկական կամուրջներ» ծառայությունից: Այսպես, օրինակ, Beeline ԱՊՀ սակագնային գոտուց Հայաստան սովորական զանգ կատարելիս մեկ րոպեի արժեքը կազմում է 360 դրամ, իսկ «Հայկական կամուրջներ» ծառայությունից օգտվելիս մեկ րոպեի արժեքը նշված սակագնային գոտու համար կազմում է 200 դրամ:

«Ձմռան տոների նախաշեմին «ԱրմենՏել» ընկերությունը պատրաստել է հատուկ առաջարկ հատկապես նրանց համար, ովքեր պատրաստվում են տոներն անցկացնել արտերկրում: «Հայկական կամուրջներ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեր բաժաներդներին կրճատել ռոմինգի ծախսերն անկախ նրանից, թե աշխարհի որ մասում են գտնվում: «ԱրմենՏել» ընկերության այս նախաձեռնությունը Beeline բաժանորդներին հնարավորություն է ընձեռում միշտ լինել կապի մեջ և հարազատների հետ կիսել տոնական տրամադրությունն ու վառ տպավորությունները»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Զանգ կատարելու համար ռոմինգում գտնվող Beeline բաժանորդն իր հեռախոսից պետք է հավաքի հետևյալ USSD հրահանգը` *135*374YYXXXXXX#, որտեղ YY ՀՀ կապի օպերատորների կոդն է, XXXXXX – բաժանորդի 6-նիշ հեռախոսահամարն է: Ծառայության տարիֆիկացումն իրականացվում է բաժանորդների միջև կապի հաստատման պահից` համաձայն բաժանորդի ռոումինգային գոտու մուտքային զանգերի պայմանների:

Ծառայության մանրամասներին ինչպես նաև միջազգային ռոմինգի սակագներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2