Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Galaxy Group-ի և Ucom-ի առաջնորդները ելույթ են ունեցել Եվրոպական բիզնես ասոցացիայի ամենախոշոր միջոցառմանը
31/01/2024 16:12
Կիսվել

Galaxy Group-ի և Ucom-ի առաջնորդները ելույթ են ունեցել Եվրոպական բիզնես ասոցացիայի ամենախոշոր միջոցառմանը

Հայաստանում հավատարմագրված ավելի քան մեկ տասնյակ դիվանագետներ և գործարար համայնքի շուրջ 50 ներկայացուցիչներ ամենամյա բիզնես նախաճաշի ֆորմատով մասնակցել են Հայաստանի գործարար համայնքի խոշորագույն միջոցառումներից մեկին` քննարկելու բիզնեսն ու մշակույթը, հնարավոր գործակցության ներուժը: Միջոցառումը արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից` Հայաստանում հավատարմագրված եվրոպական դեսպանատների գործուն աջակցությամբ և մասնակցությամբ:

««Գալաքսի»-ի համար եվրոպական ուղղությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ մենք ունենք 200-ից ավելի գործընկերներ Եվրոպայից, և նմանատիպ միջոցառումները մեզ համար շատ կարևոր են: Սա միայն նախաճաշ չէ, այլ կատարած աշխատանքին ստեղծագործ ու նորարար մոտուցումներ գտնելու ճանապարհ և համատեղ տեսլականի ձևավորում: Սա մի հարթակ է, որտեղ մենք կարողանում ենք խոսել մարտահրավերների, սեփական հաջողությունների մասին և կապ հաստատել Եվրոպայի և Հայաստանի միջև»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը, ով նաև Եվրոպական բիզնես ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ է:

«Հայ գործարարները հանդիպում են իրենց արտասահմանյան պոտենցիալ գործընկերներին, և կարծում եմ՝ սա այս հանդիպման լավագույն կողմերից մեկն է: Ես անձամբ միջոցառումից հետո հանդիպումներ եմ ունենում հայ գործարարների հետ: Դեմ առ դեմ շփումներն ու քննարկումները անփոխարինելի նշանակություն ունեն հետագա համագործակցության համար»,-նշել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:

Բիզնես նախաճաշը տեղի է ունեցել Հայաստանի նկարիչների միության գլխավոր ցուցասրահում: Այն, իրավամբ, խորհրդանշում է բիզնեսի ու արվեստի մեկտեղումը մեկ տանիքի տակ: Բիզնես նախաճաշը հրաշալի առիթ է նաև ներկայացնելու միմյանց ներուժը և գործակցության նոր ձևաչափեր սահմանել:

Հանդիպմանը ներկա գտնվող Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ Ucom-ի կողմից իրականացվող քաղաքականությունը մարզերում համընկնում է Հայաստանում հավատարմագրված որոշ դեսպանությունների մոտեցումներին: «Ես ձեզ կպատմեմ մի պատմություն, որը վերաբերվում է Ucom-ի այսօրվա և վաղվա մասին: Ես խոստանում եմ, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Ucom-ը կգրավի բարձր գագաթներ, որովհետև մենք հավատարիմ ենք մեր երկրին և մեր բաժանորդներին: Այժմ մենք առաջին տեղում ենք ֆիքսված կապի ոլորտում և առաջնային դիրքեր ենք զբաղեցնում հեռահաղորդակցության մյուս ոլորտներում: Այս ամենին մենք հասել ենք նաև նրա շնորհիվ, որ սկսել ենք ընկերության մարզային ենթակառուցվածքները հզորացնել և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում օգնել մեր հայրենակիցներին»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին ողջունել է բիզնես նախաճաշի մասնակիցներին և նշել, որ, «Լեհաստանը ընթանում է սեփական արտադրանք ստեղծելու և այն արտահանելու ճանապարհով, բայց ունի նաև ներքին իրացման ներուժ, և ցանկանում է այն ավելի հզորացնել: Կարծում եմ, որ այս ճանապարհին Հայաստանը վստահելի գործընկեր է»:

Կարևորելով նման նախաձեռնությունները` Եվրոպական բիզնես ասոցիացիա հասարակական կազմակերպության տնօրեն Դիանա Սարումովան նշել է, որ «Այս ձևաչափով բիզնես համայնքը կարող է հանդիպել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Մենք շատ հաճախ կազմակերպում ենք, այսպես կոչված, պետական-մասնավոր երկխոսության հարթակներ, տարբեր պլատֆորմաներ,  որտեղ հանդիպում են տարբեր սեկտորների ներկայացուցիչներն ու ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունենում»:

Միջոցառման ընթացքում հայ-իսպանական գործարար կապերի, ինովացիոն և տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունների մասին ելույթ է ունեցել Իսպանիայի թագավորության գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն:

«Պետք է հաճախ հանդիպենք, որպեսզի քննարկումներով փորձենք փոխել բիզնես միջավայրը, քանի որ մեր նպատակն է ոլորտի զարգացումն ու բարելավումը: Եվրոպական երկրների մեր պատվարժան դեսպանների և հայ գործարարների՝ նման ձևաչափով հանդիպումները մեծ կարևորություն ունեն, որովհետև, ըստ իս, հնարավորությունների պատուհան են բացում հայ գործարարների համար դեպի Եվրոպա: Վստահ եմ, որ այս հանդիպումների ընթացքում կձևավորվեն նոր համագործակցություններ, որոնց մասին հաջորդ տարի հնարավորություն կունենանք հպարտությամբ խոսելու»,-նշել է Գալաքսի ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերության կողմից, որը եվրոպական ցանցի անդամ որակավորված ընկերություն է:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46