ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, նոյեմբերի 21-ին հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական հայտարարության համաձայն՝ ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քվորում չապահովվելու պատճառով նիստը հայտարարել է չկայացած: