Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ
22/11/2012 10:42
Կիսվել

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ

Կառավարությունում տեղի է ունեցել «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և անապահով ընտանիքներում կրթական ծրագրերի իրականացման արդյունքներն ու հետագա անելիքները» թեմայով խորհրդակցություն:

Օրակարգային առաջին հարցով ՀՀ պաշտպանության  նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի փորձնական իրականացման արդյունքները: Փոխնախարարը նշել է, որ փորձնական ծրագիրը, որն անցկացվել է հանրապետության երկու զորամասերում, գնահատվել է արդյունավետ: Զինծառայողների դասընթացները կազմակերպվել են մանկավարժական համալսարանի գործուղած դասախոսների միջոցով: Զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո ծրագրում ընդգրկված 122 զինծառայողներից հանրապետության տարբեր բուհեր են ընդունվել 52-ը, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ 5-ը, իսկ ուսումնարաններ՝ 8-ը: «Տեսանելի է նման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը: Եթե ծրագիրը շարունակվի, ապա դրանում պետք է ներառվեն ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի զորամասերը»,- ասել է Տոնոյանը:

Հաշվի առնելով զինծառայողների գերակշիռ մասի հետաքրքրությունը կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստումների նկատմամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ առաջիկայում նախատեսվում է միջնակարգ, այդ թվում՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը ՀՀ–ում դարձնել պարտադիր, ուստի զինվորական ծառայությունից զորացրվածների կարճաժամկետ անվճար ուսուցման կազմակերպման հնարավորությունը ՀՀ ՊՆ–ի կողմից ողջունելի է համարվել: Նշվել է, որ այն կնպաստի նաև ԶՈՒ–ը վարպետ մասնագետներով պայմանագրային զինծառայության հիմունքներով համալրմանը և ենթադրում է անվճար մասնագիտական կրթության և ուսուցման մատչելիության ապահովում հասարակության բոլոր խավերի երիտասարդների համար:

Այնուհետև անդրադարձ է կատարվել անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաների համար իրականացված կրթական ծրագրի փորձնական փուլի արդյունքներին: Ծրագիրն անցկացվել է Լոռու մարզում և Երևանի Շենգավիթ վարչական շրջաններում: Ծրագրի հետազոտության փուլում ներառվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան 3664 երեխաներ, որից 339-ը Շենգավիթ վարչական շրջանի անապահով ընտանիքների երեխաներն են: Նշվել է, որ նրանց մի մասը բուհերում կամ արհեստագործական համակարգերում արդեն իսկ սովորելիս են եղել: Կրկնուսույցների մոտ սովորելու ցանկություն են հայտնել 483-ը, որոնցից 288-ն արդեն իսկ ընդունվել են բուհեր, 286-ը՝ միջին մասնագիտական համակարգ: Տեղեկացվել է, որ Շենգավիթում 62, իսկ Լոռու մարզում 140 երեխաներ սկսել են կրկնուսույցների մոտ մասնակցել կրթական պարապմունքներին:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Սարգսյանը նախ հանձնարարել է պատկան մարմիններին մանրակրկիտ վերլուծություն կատարել և ուսումնասիրել, թե որոնք են երեխաների՝ կրթություն ստանալուց հրաժարվելու պատճառները: «Պետք է այս ծրագրերը շարունակենք և ընդլայնենք: ԶՈՒ–ում ծրագրի նկատմամբ պահանջարկը բավականին մեծ է և մենք պարտավոր ենք բոլոր զորամասերում կիրառել այն: Անհրաժեշտ է լուրջ ուշադրության կենտրոնում պահել նաև սոցիալապես անապահով խավերին՝ ծրագրին վերջիններիս ներգրավելու և նրանց թիվն ընդլայնելու համար: Ինտեգրացված սոցիալական ծառայության աշխատակիցները պետք է բացահայտեն անապահով ընտանիքների խնդիրները՝ վերջիններիս համապատասխան լուծումներ առաջարկելու համար: Պետք է ծրագրին մասնակից դարձնենք ոչ միայն մակնավարժական, այլև հանրապետության մյուս համալսարաններին, քանի որ այն ունի սոցիալական ուղղվածություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև շարունակել հանրապետության բոլոր զորամասերը համակարգիչներով և ինտերնետ կապով համալրելու աշխատանքները:

Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաև մի շարք առաջարկներ՝ դրանք ծրագրում ներառելու համար:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6