
ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել Հայաստանում արտահանման վարկավորման գործակալության` որպես վարկային ապահովագրական ընկերության ստեղծման միջոցառումների ցանկին։
Արտահանման վարկավորման ապահովագրությունը՝ որպես ՀՀ կառավարության արտահանման աջակցության քաղաքականության գործնական լուծում, գործիք է, որը կառավարության աջակցությունը կհասցնի մեծ թվով շահառուների` արտահանողների՝ բազմապատկելով կառավարության ներդրած ֆինանսական ռեսուրսները։
Զարգացման հաջորդ փուլում համակարգը դառնում է ինքնաֆինանսավորվող և սկսում է գործել առևտրային հիմունքով, ինչպես վկայում է եվրոպական երկրների փորձը։