Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Fastex-ը մինչև 5 մլն FTN կտրամադրի «Օլիմպիոնիկ» մարզական հիմնադրամին
06/02/2024 11:36
Կիսվել

Fastex-ը մինչև 5 մլն FTN կտրամադրի «Օլիմպիոնիկ» մարզական հիմնադրամին

Այսօր հիմք է դրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի և Fastex-ի միջև գործակցությանը։ Դրա նպատակը Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացման, մարզիկների մրցունակության բարձրացման, վերջիններիս կենսական պայմանների բարելավման, ինչպես նաև ներպետական սպորտի ոլորտում գրանցվող հաղթանակների խթանումն ապահովելն է։

Համաձայն պայմանավորվածության Fastex-ը կտրամադրի մինչև 5 միլիոն FTN (Fasttoken), որպեսզի աջակցություն ցուցաբերվի օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի միջազգային մրցաշարերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին և նրանց մարզիչներին։ Ընդհանուր շրջանառությունից թվային գործարքների ռեեստերում (բլոկչեյնում) առանձնացվել և մինչև 2030 թվականն ապահով սառեցվել են 5 միլիոն $FTN-ները: Վերջիններս աստիճանաբար կբաշխվեն՝ համաձայն սմարթ պայամանագրերի միջոցով նախապես սահմանված պայմանների: Այս մոտեցումը խրախուսում է միջոցների արդար և թափանցիկ տեղաբաշխումը շահառուների թվային դրամապանակներին:

«Հայաստանի Կառավարությունն այսօր հսկայական ուշադրություն է դարձնում սպորտին, բայց ինչպես ամբողջ աշխարհում՝ սպորտը լրացուցիչ հոգածության կարիք ունի: Ամբողջ աշխարհում ընդունված է ներգրավել հովանավորներ, որոնք կլուծեն հարցեր, որոնք չեն մտնում պետության հոգածության տակ եղած հարցերի շրջանակում: Մենք «Ֆասթեքս»-ի հետ նախնական պայմանավորվածություն արդեն ունենք: Շատ գործնական փուլում է մեր քննարկումը: Շատ մոտ ապագայում կկնքենք հուշագիր, դրանից հետո կստորագրվի եռակողմ պայմանագիր ԿԳՄՍՆ-ի, «Ֆասթեքս»-ի և «Օլիմպիոնիկ» հիմնադրամի միջև: Դրանից հետո կունենանք հնարավորություն շատ արագ և կոնկրետ լուծում տալ  բազմաթիվ խնդիրներին»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

«Մենք գիտակցում ենք ներպետական սպորտի զարգացման անհրաժեշտությունը և մարզիկների հաղթանակները խրախուսելու միջոցով ուզում ենք էլ ավելի ընդգծել նրանց ձեռքբերումների և մրցանակների կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետության սպորտի զարգացման և պատմության համար», – նշել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը։

«Fastex-ը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործառույթը, նախաձեռնել է գործընթաց Հայաստանի սպորտի զարգացմանն ուղղված․ մասնավորապես՝ համաֆինանսավորելով մի շարք ծրագրեր և նախագծեր: Ներկա փուլում մենք ավարտին ենք մոտեցնում բանակցությունների և համապատասխան փաստաթղթերի մշակումը։ Գործակցությունը կրելու է երկարաժամկետ և ռազմավարական բնույթ, որի շրջանակներում Fastex-ը ֆինանսավորելու է սպորտի տարբեր ուղղություններ՝ խրախուսելով ինչպես գործող մարզիկներին, այնպես էլ նոր սերնդի պատրաստումը», – ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:

Հավելենք, որ ԿԳՄՍ նախարարությունը և «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամը պարտավորվել են գործադրել բոլոր ջանքերը հուշագրով սահմանված նպատակներն իրագործելու համար։

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78