Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Էկվադորի խորհրդարանը վավերացրել է Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը
08/02/2024 17:06
Կիսվել

Էկվադորի խորհրդարանը վավերացրել է Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը

Էկվադորի խորհրդարանը վավերացրել է Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։

«Խորհրդարանի գլխավոր քարտուղարը հաստատում է, որ առաջարկը հավանության է արժանացել 76 կողմ ձայներով», – ասված է Էկվադորի խորհրդարանի X-ի էջում։

Էկվադորի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև ազատ առևտրի համաձայնագիրը քննարկման է ներկայացրել կառավարամետ դաշինքի պատգամավոր Ջոնաթան Պարրան։

Ըստ Ecuavisa հեռուստաալիքի՝ համաձայնագրի նպատակն է արտահանման ընդլայնումը, տնտեսական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը և ներդրումների խրախուսումը։ Բացի այդ, տնտեսության զգայուն ճյուղերը պաշտպանելու նպատակով առանձին ոլորտներում անցումային շրջաններ են նախատեսվում։

Նշվում է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար Էկվադորի իշխանությունները պետք է Չինաստանին տեղեկացնեն դրա վավերացման մասին։

Հիշեցնենք՝ Չինաստանն ու Էկվադորն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են 2022 թվականի փետրվարին, իսկ 12 ամիս անց մասնակիցները հայտարարել են խորհրդակցությունների ավարտի մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է 2023-ի մայիսին։

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29