Բիզնես

USD BUY - 363.00+0.50 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 427.00+1.00
OIL:  BRENT - 87.42+1.36 WTI - 81.85+1.93
COMEX:  GOLD - 4598.20-0.86 SILVER - 67.99-1.90
COMEX:  PLATINUM - 1859.20-0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.33+0.25 EUR/GBP - 1.1653-0.09
FOREX:  EUR/USD - 1.1653-0.09 GBP/USD - 1.3585-0.38
STOCKS RUS:  RTSI - 774.19-1.96
STOCKS US: DOW JONES - 53463.88-0.21 NASDAQ - 26130.20-0.08
STOCKS US: S&P 500 - 7675.70-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66131.98-0.20 TOPIX - 4117.22+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25565.74-0.34 SSEC - 3956.57+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 10878.12-0.07 CAC40 - 8462.39+0.27
STOCKS EUR:  DAX - 26285.96+0.08
27/08/2026  CBA:  USD - 364.47-0.09 GBP - 494.7-1.87
27/08/2026  CBA:  EURO - 424.21-0.94
27/08/2026  CBA:  GOLD - 54272+175 SILVER - 802.62+7.18
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
29/11/2012 11:04
Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

Մոսկվայում կայացած 16-րդ «Միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների» մասնագիտացված մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 10 տարվա հնացման Ախթամար կոնյակը արժանացել է ոսկե մեդալի, իսկ 20 տարվա հնացման Նաիրի կոնյակը ստացել է մրցույթի բարձրագույն մրցանակը` Գրան Պրին և արժանացել ոսկե մեդալի:

Մրցույթին, որն անց էր կացվում «Խաղողի և գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 117 անուն թունդ ալոհոլային խմիչքներ` ներկայացված աշխարհի 20 երկրներից, այդ թվում` Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆրանսիայից:

ԱՐԱՐԱՏ տեսականու Նաիրի կոնյակը (20 տարի հնացման) արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից ի վեր: Նաիրի կոնյակն ունի 31 ոսկե և մեկ արծաթե մեդալներ:

ԱՐԱՐԱՏ տեսականու Ախթամար կոնյակը (10 տարի հնացման) արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից: Ախթամար կոնյակն ունի 8 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալներ:

Հարկ է նշել, որ այս տարի Երևանի կոնյակի գործարանը «Արարատ արվեստների հավաքածու» նախագծի շրջանակներում ներկայացրել է Ախթամար կոնյակը նոր փաթեթավորմամբ, որը ստեղծվել է ժամանակակից կանադահայ նկարիչ Գարեն Բեդրոսյանի հետ համագործակցության արդյունքում: Այն կթողարկվի սահմանափակ խմբաքանակով:

27/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
-0.09
Եվրո (EUR)
424.21
-0.94
Ռուբլի (RUR)
4.2633
-0.0464
Լարի (GEL)
139.46
+0.32
54272
+175
Արծաթ
802.62
+7.18