Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Սպորտային երկու նոր հեռուստաալիք Ucom-ի uTV ալիքների ցանկում
14/02/2024 16:28
Կիսվել

Սպորտային երկու նոր հեռուստաալիք Ucom-ի uTV ալիքների ցանկում

Ucom-ը սպորտի սիրահարների համար uTV ալիքների ցանկում ավելացրել է ևս երկու հեռուստաալիք՝ Fast Sports 1 և Fast Sports 2, որոնք հասանելի կլինեն Premium Sport թեմատիկ փաթեթում:

Fast Sports հեռուստաալիքներով կարող եք դիտել միջազգային խոշորագույն սպորտային ՝ UEFA չեմպիոնների լիգայի, Անգլիայի Premier League-ի, La Liga-ի, Serie A-ի, Bundesliga-ի, NBA և NHL իրադարձությունները։

Ալիքները ցուցադրվում են HD որակով, ինչպես նաև ունեն Catch up-ի հնարավորություն:

Fast Sports 1 հեռուստաալիքը ցուցադրում է ինչպես սեփական արտադրության, այնպես էլ պայմանագրային համագործակցությամբ ձեռք բերված սպորտային բազմամաս վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև սպորտային նորություններ և վերլուծություններ տարբեր ձևաչափերի հաղորդումների միջոցով։ Fast Sports 2-ը հեռարձակում է հայկական ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի մրցաշարեր, ինչպես նաև այդ մարզաձևերի վերլուծական ու ամփոփիչ հաղորդումներ: Այս ալիքով ցուցադրվում են միջազգային այն իրադարձությունները, որտեղ ներգրավված են հայազգի մարզիկներ: Բացի դրանից, հեռուստադիտողին են ներկայացվում սեփական արտադրության վավերագրական շարքեր մեր մարզիկների մասին:

«Ընդառաջ գնալով մեր բաժանորդների ցանկություններին` մենք նախաձեռնեցինք այս փաթեթի գործարկումը` սպորտի սիրահարների համար: Առաջարկում ենք մեր մարզասեր բաժանորդներին ակտիվորեն օգտվել այս հրաշալի հնարավորությունից և վստահ ենք, որ այն կգոհացնի նրանց պահանջմունքները»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հեռուստաալիքները ներառված են Unity 16000 և Unity 20000 սակագնային պլաններում, իսկ Unity 9000, Unity 12000 և Unity 12500 սակագնային փաթեթների բաժանորդների համար դրանք հասանելի են ամսական 750 դրամ հատուկ գնով: Նշված սակագնային պլանների բաժանորդ չհանդիսացողների համար թեմատիկ փաթեթի արժեքը կկազմի ամսական 1500 դրամ:

Հեռուստաալիքները հասանելի են uTV հեռուստատեսային ցանցի 238 և 239 համարներում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2