Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 395.00-2.50 EUR SELL - 398.50-1.00
OIL:  BRENT - 91.62-4.85 WTI - 85.01-4.01
COMEX:  GOLD - 3870.50-0.24 SILVER - 46.79-4.57
COMEX:  PLATINUM - 1471.30-1.24
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.36-0.19 EUR/GBP - 1.1004-0.15
FOREX:  EUR/USD - 1.1004-0.15 GBP/USD - 1.3191-0.18
STOCKS RUS:  RTSI - 942.37-2.13
STOCKS US: DOW JONES - 51608.17-1.41 NASDAQ - 24509.76-2.49
STOCKS US: S&P 500 - 7416.59-1.92
STOCKS JAPAN:  NIKKEI - 58860.43-1.34 TOPIX - 3840.02-1.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23508.17-1.03 SSEC - 3584.58-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10881.55-0.19 CAC40 - 8352.00-0.20
STOCKS EUR:  DAX - 26598.64-0.57
17/11/2026  CBA:  USD - 360.51+0.07 GBP - 475.51+0.16
17/11/2026  CBA:  EURO - 396.13-0.57
17/11/2026  CBA:  GOLD - 44951-138 SILVER - 553.22-26.72
Ֆասթ Բանկը ստացել է Mastercard-ի անդամակցության լիցենզիա   
15/02/2024 17:10
Կիսվել

Ֆասթ Բանկը ստացել է Mastercard-ի անդամակցության լիցենզիա  

Ֆասթ Բանկը ստացել է Mastercard համակարգի քարտերի թողարկման և սպասարկման լիցենզիա։ Համագործակցության արդյունքում Բանկը շուտով իր հաճախորդներին կառաջարկի Mastercard World և Mastercard World Black Edition քարտեր։

«Մենք շատ ուրախ ենք Mastercard քարտերի թողարկման և սպասարկման հնարավորության համար, քանի որ այն կարևոր քայլ է ՀՀ բանկային ոլորտն աշխարհում ամենաժամանակակիցներից և առաջադեմներից մեկը դարձնելու ճանապարհին։ Անհամբեր սպասում ենք Mastercard-ի առավելությունները մեր հաճախորդներին առաջարկելուն և նրանց համար ֆինանսների կառավարման ավելի մեծ հնարավորություններ ստեղծելուն», – ասել է Ֆասթ Բանկի ներկայացուցիչը։

Mastercard-ի անդամակցության լիցենզիայի ստացումից հետո Բանկն ընդլայնում է նաև բանկոմատների ցանցն ու տանում քարտերի թողարկման, սպասարկման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների ապահովման աշխատանքներ, նորարարությունների միջոցով ձգտում է նպաստել Հայաստանում բանկային ծառայությունների հասանելիության բարձրացմանն ու արագությանը։

«Այս նորությունը կարևոր է նաև Mastercard-ի համար, քանի որ ժամանակակից տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցությունը մեր առաքելության և տեսլականի անբաժանելի մասն է: Մենք հավատում ենք, որ ապագան անկանխիկն է, և հպարտ ենք լինել այս տրանսֆորմացիայի շարժիչ ուժերից մեկը: Ֆասթի հետ մեր համագործակցությունը կնպաստի Հայաստանում ֆինանսական գործառնություններն էլ ավելի մատչելի դարձնելու գործընթացին», – ասել է Վրաստանում և Հայաստանում Mastercard-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զգուդաձեն։

Mastercard-ը համաշխարհային վճարումների ոլորտում տեխնոլոգիական ընկերություն է: Մենք ղեկավարում ենք աշխարհի ամենաարագ վճարային դատավարական ցանցը, որը միավորում է ավելի քան 210 երկրներում գործող ձեռնարկությունները, սպառողներին, ֆինանսական հաստատությունները, մանրածախ ցանցերը և կառավարությունները: Mastercard-ի արտադրանքներն ու համակարգերը դարձնում են առօրյա բիզնես գործունեությունը, ինչպիսիք են գնումները, ճանապարհորդությունները, բիզնեսը և ֆինանսական կառավարումը ավելի պարզ, արդյունավետ և անվտանգ:

17/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.07
Եվրո (EUR)
396.13
-0.57
Ռուբլի (RUR)
4.3703
+0.001
Լարի (GEL)
138.98
+0.03
44951
-138
Արծաթ
553.22
-26.72