Ռուսաստանի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը պահել է տարեկան 16% մակարդակում
2024-ի առաջին նիստում Ռուսաստանի Բանկը որոշել է հիմնական տոկոսադրույքը պահել տարեկան 16%՝ ցույց տալով, որ վաղաժամ է դատել ի հայտ եկած դեզինֆլյացիոն միտումների կայունության մասին։
«2024 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի Բանկի Տնօրենների խորհուրդը որոշեց պահպանել հիմնական տոկոսադրույքը տարեկան 16% մակարդակում: Ընթացիկ գնաճային ճնշումը աշնան ամիսների համեմատ նվազել է, բայց մնում է բարձր: Ներքին պահանջարկը շարունակում է զգալիորեն գերազանցել ապրանքների և ծառայությունների արտադրության ընդլայնման հնարավորությունները: Ռուսաստանի Բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը կամրապնդի տնտեսության մեջ գնաճի գործընթացը», – նշում է Կենտրոնական բանկը։