Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 2.5%
30/11/2012 15:05
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 2.5%

Ընթացիկ տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնաճ: Հաշվետու ամսում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 2.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0.1%: 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ հունվար-նոյեմբերին հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.1% միջին ամսական հավելաճ, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից (0.2%):  Այսպես, հաշվետու 11 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 102.5%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը` 102.2%,  ոչ պարենային ապրանքներինը` 104.5%,  ծառայությունների սակագներինը` 102.1%:

Միևնույն ժամանակ, այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, մեր երկրում սպառողական գների ինդեքսը կազմել է 103.6%, այդ թվում՝ պարենային ապրանքների ինդեքսը կազմել է 103.9%,  ոչ պարենային ապրանքներինը`105.8%,  ծառայությունների սակագներինը`102.0%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների 0.7-1.7% հավելաճ, ընդ որում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կապանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.5%-ով: 

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69