Կրիպտո

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Դուբայում կկայանա ftNFT ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը
19/02/2024 19:03
Կիսվել

Դուբայում կկայանա ftNFT ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը

Փետրվարի 27-ին Դուբայում տեղի կունենա երկրորդ ftNFT միջազգային մրցանակաբաշխությունը՝ ftNFT International Awards-ը: Համաշխարհային Web3 և NFT ոլորտներում իրականացվող այս մեծ միջոցառումը կազմակերպվում է Դուբայի հայտնի ftNFT մարքեթփլեյսի ու ֆիջիթալ սփեյսի կողմից։ Նախատեսվում է, որ մրցանակաբաշխությունը կդառնա «Համաշխարհային NFT-ների տիեզերական իրադարձություն», որի շրջանակներում կգնահատվեն NFT համայնքի նորարարական նախագծերն ու դրանք ստեղծած տաղանդները:

ftNFT Awards 2024 կայքի ստեղծումից և մրցանակների հավակնորդների հայտերի ներկայացումից հետո կսկսվի համայնքի քվեարկությունը, որը կընթանա փետրվարի 19-23-ը։ Հաղթողները կհայտարարվեն փետրվարի 27-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ, ինչին կհաջորդի գալա ընթրիք Դուբայի հեղինակավոր Armani ռեստորանում:

Մրցանակաբաշխությանն առաջադրված են մի քանի անվանակարգ, որոնց թվում են «Տարվա NFT նախագիծը», «Լավագույն արվեստի ցուցահանդեսը ֆիջիթալ սփեյսում», «Նորափայլ NFT աստղը» և այլն, որոնք նշանավորում են NFT աշխարհում ունեցած բազմատեսակ ձեռքբերումները: Հաղթողներն կընտրվեն համայնքի՝ բլոկչեյնի վրա կատարած քվեարկության միջոցով, ինչպես նաև ոլորտի լավագույն փորձագետներից կազմված ժյուրիի անդամների համատեղ որոշմամբ (որոշ անվանակարգերի դեպքում, սակայն, հաշվի են առնվելու ftnft.com-ում գրանցված վերջին 12 ամսվա տվյալները): Կան նաև հատուկ հովանավորվող անվանակարգեր՝ միտված ճանաչելու Web3 լուծումների ընդունումն ու յուրացումը ԱՄԷ-ում:

ftNFT International Awards 2024-ը հրավիրում է արտիստների, Web3 ծրագրավորողների և NFT ստեղծողների ամբողջ աշխարհից՝ քվեարկելու իրենց նախընտրած մասնակցի օգտին և օգնելու ընտրել հաղթողներին: Միջոցառման վերաբերյալ թարմացումներին կարելի է հետևել պաշտոնական կայքի միջոցով:

ftNFT մարքեթփլեյս և ֆիջիթալ սփեյս

2022 թվականին հիմնադրված ftNFT-ն առաջատար NFT հարթակ է, որն ընդգրկում է մարքեթփլեյս և երկու ֆիջիթալ սփեյս, որոնք գործում են Fastex Web3 էկոհամակարգում: Բլոկչեյն տեխնոլոգիայի, մասնավորապես՝ Ethereum Blockchain-ի վրա գործող ftNFT-ն ապահով և թափանցիկ կերպով ընդունում է տարբեր կրիպտոարժույթներ: Դուբայում և Երևանում գործող աշխարհում առաջին ֆիջիթալ NFT տարածքները տրամադրում են համապարփակ ծառայություններ՝ մետապատկերասրահներից մինչև 3D սկաներներ՝ միաձուլելով թվային և ֆիզիկական աշխարհները օգտատերերին մեծ փորձառություն ընձեռելու նպատակով:

Լրացուցիչ տեղեկությունների և ftNFT International Awards 2024-ին մասնակցելու համար հարկավոր է այցելել հետևյալ հղումով՝ https://www.ftnft.com/international-nft-awards:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64