Ֆինանսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 440.00-2.00 EUR SELL - 446.00-1.00
OIL:  BRENT - 72.09+1.54 WTI - 66.89+1.78
COMEX:  GOLD - 5204.70+1.65 SILVER - 86.52+2.49
COMEX:  PLATINUM - 2148.80-1.43
LME:  ALUMINIUM - 3102.50+0.81 COPPER - 12964.00+0.64
LME:  NICKEL - 17350.00+2.15 TIN - 46559.00-0.31
LME:  LEAD - 1965.00+0.26 ZINC - 3382.50+1.35
FOREX:  USD/JPY - 155.02+0.44 EUR/GBP - 1.1776-0.43
FOREX:  EUR/USD - 1.1776-0.43 GBP/USD - 1.3492-0.26
STOCKS RUS:  RTSI - 1141.28+0.00
STOCKS US: DOW JONES - 48804.06-1.66 NASDAQ - 22627.27-1.13
STOCKS US: S&P 500 - 6837.75-1.04
STOCKS JAPAN:  NIKKEI - 57321.09+0.87 TOPIX - 3815.98+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 26590.32-1.82 SSEC - 4117.41+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10684.74-0.02 CAC40 - 8497.17-0.22
STOCKS EUR:  DAX - 24991.97-1.06
24/02/2026  CBA:  USD - 377.84+0.87 GBP - 509.74+0.64
24/02/2026  CBA:  EURO - 445.25+0.54
24/02/2026  CBA:  GOLD - 63064+1820 SILVER - 1056.1+80.39
Համաշխարհային բանկ. Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը՝ փետրվար, 2024թ.
19/02/2024 21:32
Կիսվել

Համաշխարհային բանկ. Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը՝ փետրվար, 2024թ.

Տնտեսական ակտիվության աճի տեմպը 2023 թ. դեկտեմբերին չափավորվել է` հասնելով 9.5 տոկոսի: Թանկարժեք զարդերի արտադրության ու արտահանման ծավալները շարունակել են ռեկորդային աճի տեմպ գրանցել 2023 թ. դեկտեմբերին։ Հունվարին գները նվազեցին 0.9 տոկոսով (ՆՏՆԺՀ): ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը համեմատաբար 2024 թ. սկզբից համեմատաբար կայուն է եղել: Դեկտեմբերին մեծ պակասուրդը կազմել է 2023 թ. ընդհանուր պակասուրդի երկու երրորդը: Ֆինանսական հատվածի ցուցանիշները մնացել են կայուն:

Տնտեսական ակտիվության աճի տեմպը չափավորվեց` 2023 թ. դեկտեմբերին հասնելով 9.5 տոկոսի (ՆՏՆԺՀ/ իրական արտահայտությամբ)` 2023 թ. նոյեմբերի 11.2 տոկոսից (Գծապատկեր 1): Դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների աճը նոյեմբերի 23.8 տոկոսից նվազեց մինչև 20 տոկոս (ՆՏՆԺՀ), ինչը հիմնականում պայմանավորված էր մշակող արդյունաբերության, ինչպես նաև էլեկտրականության ու էներգիայի արտադրության աճի դանդաղմամբ: Այդուամենայնիվ, մշակող արդյունաբերությունն աճել է 28 տոկոսվ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ոսկու և թանկարժեք զարդերի արտադրության ծավալների 9.4 անգամ ավելացմամբ (ՆՏՆԺՀ), որը շարունակել է աճել, և դրան նպաստել են ոլորտում կատարվող ներդրումներն ու հումքի ներմուծման շուկաների դիվերսիֆիկացումը: Շինարարության ոլորտի աճը դեկտեմբերին (ՆՏՆԺՀ) մնացել է կայուն` 11.5 տոկոս: Առևտուրը շարունակել է աճել արագ տեմպով` 36 տոկոս դեկտեմբերին (ՆՏՆԺՀ), ինչը բարձր է նոյեմբերի 32 տոկոսից (ՆՏՆԺՀ): Ծառայությունների ոլորտի աճը (չհաշված առևտուրը) բարձրացել է` նախորդ ամսվա 2.4 տոկոսից (ՆՏՆԺՀ) հասնելով 3.4 տոկոսի:

2023 թվականին տնտեսական ակտիվությունն աճեց 9.4 տոկոսով (ՆՏՆԺՀ)` գերազանցելով ակնկալիքները: Պահանջարկի կողմում` մասնավոր սպառման աճին նպաստել է միջին աշխատավարձերի 12  տոկոսով  իրական  աճը, զբաղվածության բարելավվումը և տարվա վերջին եռամսյակում տեղահանված բնակչությանը կառավարության կողմից տրամադրվող կանխիկ փոխանցումները:

Զուտ դրամական փոխանցումները (ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային) դեկտեմբերին (ՆՏՆԺՀ) նվազել են 47.2 տոկոսով, սակայն 4 անգամ գերազանցել են նախորդ ամսվա ցուցանիշը: Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 19.4 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված է Ռուսաստանից ներհոսքերի 30 տոկոս կրճատմամբ (Գծապատկեր 2): Մյուս կողմից, արտահոսքերն ավելացան 9.6 տոկոսով (ՆՏՆԺՀ), իսկ հիմնական ուղղություններն էին Մոնակոն, Ռուսաստանը, ԱՄէ-ն ու ԱՄՆ-ն:

2024 թ. հունվարին գրանցվեց գների 0.9 տոկոս անկում (ՆՏՆԺՀ), որը պայմանավորված է պարենային գների 5.8 տոկոս անկմամբ (ՆՏՆԺՀ): Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակեց թուլացնել դրամավարկային պայմանները` 50 բազիսային կետով նվազեցնելով վերաֆինանսավորման դրույքաչափը (հասցնելով 8.75) տնօրենների խորհրդի հունվարի 30-ի նիստի ժամանակ (Գծապատկեր 3):

Արտահանման աճը պահպանվել է բացառիկ բարձր մակարդակում` պայմանավորված ոսկու և թանկարժեք զարդերի բարձր արտահանման ծավալներով: Ապրանքների արտահանման ծավալները 2023 թվականի դեկտեմբերին աճել են 137 տոկոսով (ՆՏՆԺՀ): Դա պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների 11 տոկոս ավելացմամբ, որի մասնաբաժինն արտահանման ընդհանուր ծավալներում ավելացել է` 2022 թվականի դեկտեմբերի 17 տոկոսից հասնելով 73.2 տոկոսի` 2023 թվականի դեկտեմբերին: Կոշկեղենի, տեքստիլի, կաշվի և մորթու արտահանման ծավալներն ավելացել են, համապատասխանաբար, 183, 86 և 74 տոկոսով: Արաբական Միացյալ Էմիրությունները այժմ հանդիսանում է արտահանման առաջատար ուղղություն, և արտահանումները դեկտեմբերին ավելացել են 15 անգամ (ՆՏՆԺՀ): Ներմուծման ծավալներն աճել են 34 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներով: 2023 թվականի հանրագումարային տվյալներով, արտահանման ու ներմուծման ծավալներն ավելացել են, համապատասխանաբար, 55 և 40 տոկոսով:

ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը համեմատաբար կայուն է եղել 2024 թվականի սկզբից, թեև փետրվարի սկզբին մոտավորապես 2 տոկոսով ավելի թույլ է եղել ՆՏՆԺՀ արտահայտությամբ (Գծապատկեր 4): Միջազգային պահուստները 2024 թ. հունվարի ավարտի դրությամբ կազմել են 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը մոտ է 2023 թ. տարեվերջի մակարդակին (Գծապատկեր 5):

2023 թ. դեկտեմբերին գրանցվել է բյուջեի 126 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ, որը կազմում է 2023 թ. ընդհանուր` 189 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդի երկու երրորդը: Հարկային եկամուտները 25.2 տոկոսով (ՆՏՆԺՀ) ավելացան դեկտեմբերին, ինչը պայմանավորված էր բոլոր ուղղություններով ավելացմամբ: Շահութահարկն ու այլ հարկերն ավելացան, համապատասխանաբար, 57 տոկոսով և 2.6 անգամ (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր կենսունակ տնտեսական ակտիվությամբ: Գրանցված փոխանցումներն ավելացան 254 տոկոսով (ՆՏՆԺՀ)` փոխհատուցելով անցած ամիսների թերի կատարողականը ծրագրային դրամաշնորհների առնչությամբ: Ծախսերն ավելացան 29 տոկոսով` պայմանավորված կապիտալ ծախսերի ավելացմամբ (76 տկոս, ՆՏՆԺՀ)` հիմնականում պաշտպանական ոլորտին կատարվող հատկացումների ավելացման պատճառով: Ընթացիկ ծախսերի 16 տոկոս աճը (ՆՏՆԺՀ) պայմանավորված է եղել 35 տոկոս սոցիալական հատկացումների ավելացմամբ որը տեղի է ունեցել տեղահանված անձանց կարիքների բավարարման նպատակով: 2023 թվականին բյուջեում գրանցվել է ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով հանրագումարային պակասուրդ, որն, ըստ ամենայնի կաճի կառավարության կողմից ստանձնած Լեռնային Ղարաբաղի1 ֆինանսական պարտավորությունների մասը ներառելուց հետո: Պակասուրդը գերֆինանսավորվել է ներքին աղբյուրներից, իսկ արտաքին ֆինանսավորման զուտ մարումը 223 միլիարդ ՀՀ դրամ է:

Ֆինանսական համակարգը դեկտեմբերին պահպանել է կայունությունը` եկամտաբերության ցուցանիշների աննշան շեղմամբ: Վարկերն ու ավանդներն աճել են, համապատասխանաբար, 1.9 և 1 տոկոսով (ՆԱՀ), և երկուսն էլ հիմնականում պայմանավորված է եղել դրամով արտահայտված ֆինանսական միջոցներով: Կապիտալի համարժեքության գործակիցը չնչին նվազել է` դեկտեմբերին հասնելով  19.9 տոկոսի, նոյեմբերի 20.1 տոկոսից, մինչդեռ չաշխատող վարկերի գործակիցը ընդհանուր վարկերի համեմատ դեկտեմբերին հասել է 2.4 տոկոսի` նախորդ ամսվա 2.8 տոկոսի փոխարեն: Շահութաբերությունը ըստ ակտիվների, որը բանկային համակարգի շահութաբերության ցուցիչ է, նվազել է` նախորդ ամսվա 3.3 տոկոսից հասնելով 2.7 տոկոսի:

Գծապատկեր 1. Տնտեսական ակտիվության աճը դեկտեմբերին թուլացավ` հասնելով 9.5 տոկոսի, թեև դեռևս սպասվածից բարձր էր (Տնտեսական ակտիվության ինդեքս, փոփոխությունը ՆՏՆԺՀ, %)։ Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ։

Գծապատկեր 2. 2023 թ. դեկտեմբերին զուտ դրամական փոխանցումները կրճատվեցին նախորդ տարվա համեմատ (հազար ԱՄՆ դոլար)։ Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ։

Գծապատկեր 3. 2024 թ. հունվարին գրանցվել է գների 0.9 տոկոս անկում (ՍԳՀ գնաճ, ՆՏՆԺՀ, փոփոխություն, %)։ Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ։

Գծապատկեր 4. 2024 թվականին ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը մնացել է համեմատաբար կայուն (ինդեքս. 2020 թ. մարտի 2 = 100)։ Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ։

—————-

[1]. Համաշխարհային բանկը համապատասխան տարածքների իրավական կամ այլ կարգավիճակի վերաբերյալ որևէ դատողություն անելու կամ կողմերի պահանջների վերջնական լուծմանը վնաս հասցնելու մտադրություն չունի:

Զեկույցը կազմեց ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը

24/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.84
+0.87
Եվրո (EUR)
445.25
+0.54
Ռուբլի (RUR)
4.9333
+0.0242
Լարի (GEL)
141.25
+0.34
63064
+1820
Արծաթ
1056.1
+80.39