Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Team Telecom Armenia. Հայկական հեռախոսահամար ձեռք բերելն այժմ հնարավոր է աշխարհի ցանկացած կետից
22/02/2024 11:26
Կիսվել

Team Telecom Armenia. Հայկական հեռախոսահամար ձեռք բերելն այժմ հնարավոր է աշխարհի ցանկացած կետից

Team Telecom Armenia-ի հեռախոսահամար գնելու համար այլևս պարտադիր չէ լինել Հայաստանում կամ մոտենալ մասնաճյուղ։ Team-ը, առաջինը Հայաստանում, թվային լուծումների շնորհիվ բացառիկ հնարավորություն է տալիս My Team հավելվածի միջոցով գնել eSIM քարտ և ակտիվացնել այն աշխարհի ցանկացած կետից։

eSIM ստանալու համար պետք է ներբեռնել My Team հավելվածը, ընտրել eSIM ակտիվացնելու բաժինը, անցնել նույնականացում և ձեռք բերել կանխավճարային համակարգի հեռախոսահամար։ Այս հնարավորությունից այժմ կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները։

«Team Telecom Armenia-ն, կիրառելով նորարարական լուծումներ, շարունակում է մշակել այնպիսի ծառայություններ, որոնք թվային աշխարհը է՛լ ավելի մոտ են դարձնում բաժանորդներին։ Մեր նոր բացառիկ ծառայությունը կօգնի Հայաստանի քաղաքացիներին մեկ հպումով ստանալ հայկական հեռախոսահամար: Այսինքն, անկախ նրանից՝ ճանապարհորդում եք, թե պարզապես գտնվում եք հեռավոր վայրում, որտեղից մասնաճյուղ մոտենալը դժվար է, մեր այս լուծումը երաշխավորում է, որ դուք միշտ կլինեք կապի մեջ»,- ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

eSIM թվային քարտը կարելի է ակտիվացնել բաժանորդի հեռախոսում, եթե այն ունի այդ տեխնոլոգիական հնարավորությունը։

My Team հավելվածը հասանելի է iOS և Android համակարգերում։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության ոլորտում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Այս հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրության շնորհիվ՝ Team-ը հուսալի և նորարար ծառայություններ է տրամադրում թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78