Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Վիվա-ՄՏՍ. Արմավիր գյուղի մանկապարտեզն արդեն ջեռուցվում է արևային ֆոտովոլտային կայանով
22/02/2024 17:42
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Արմավիր գյուղի մանկապարտեզն արդեն ջեռուցվում է արևային ֆոտովոլտային կայանով

Տարիներ շարունակ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մանկապարտեզը ձմռանը հարկադրված աշխատել է պարապուրդի ռեժիմով: Հարյուր տարի առաջ կառուցված՝ ֆունկցիոնալ այլ նշանակության շենքը բարձր առաստաղ ունի․ ներսում բավարար ջերմություն ապահովելու համար շատ էներգիա սպառելու անհրաժեշտություն է լինում: Չնայած մարզի համեմատաբար մեղմ կլիմային՝ գազով աշխատող կաթսաները զգալի ծախսեր են պահանջում: Էլեկտրական սալիկներից ու վառարաններից օգտվելն էլ ապահով չէ փոքրիկների համար: Այդ ամենը, սակայն, արդեն անցյալում է:

Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով այս տարվանից մանկապարտեզում գործում է արևային ֆոտովոլտային կայան՝ զրոյացնելով էներգիայի ծախսերը: Կայանը գործում է 22,5 կվտ/ժամ դրվածքային հզորությամբ և ունի 21 կվտ/ ժամ հզորությամբ աշխատող էլեկտրական 2 կաթսա: Արտադրած էներգիան թույլ է տալիս ապահովել մանկապարտեզի բնականոն աշխատանքը և անգամ նոր խումբ բացելու հնարավորություն ստեղծում::

«Արևի երկրում արևից չօգտվելը մեծ բացթողում կլինի: Հատկապես հիմա, երբ մարդկանց կյանքը հեշտացնելու և դրանով հանդերձ՝ ռեսուրսները խնայելու միտում կա աշխարհում, պետք է օգտվել տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից: Մեզ համար դա ռազմավարական ուղղություններից է, ինչը դրսևորվում է թե ծրագրերի, թե մեր հիմնական գործունեության մեջ։ Մենք արևային ֆոտովոլտային կայանները դիտարկում ենք որպես բջջային ցանցի արդիականացման բաղադրիչ: Սա պատասխանատու մոտեցման և երկարաժամկետ ներդրման մոդել է, որից շահում են և մարդիկ, և բնությունը, և տնտեսությունը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Համատեղ ջանքերով մենք ոչ միայն փոփոխություն ենք բերում համայնքների էներգետիկ ենթակառուցվածքներում, այլև խրախուսում ենք կայուն կենսակերպն ու բնահեն մտածելակերպը։ Նման ծրագրերը չափազանց կարևոր են Հայաստանում ավելի կայուն ու ամուր համայնքներ կերտելու ճանապարհին»,-ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Մանկապարտեզի տնօրեն Վիկտորյա Ավագյանը բարձր է գնահատում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկերությամբ իրականացված ծրագիրը: Ուրախ է, որ արևային կայանի շնորհիվ մանկապարտեզի ծրագրերը կախված չեն լինի եղանակային պայմաններից:

Հայաստանի մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նվազեցնում են գյուղական համայնքների ծախսերն ու ակտիվացնում են բնակիչների կյանքը։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հիմնադրվել է 2002 թվականին, 2012 թվականից Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ կազմակերպություն է: FPWC-ի առաքելությունն է հանրայնացնել Հայաստանի եզակի բնական ժառանգության և կենսաբազմազանության պահպանման կարևորությունը, բարձրաձայնել և լուծել առկա բնապահպանական խնդիրները: Հիմնադրամը նպատակ ունի մեղմել մարդկու և վայրի բնության հակամարտությունը և դրա հետևանքները՝ նվազեցնելով բուսական և կենդանական տեսակների վերացման ռիսկերը: Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքների զարգացումը և հանրային իրազեկումը FPWC-ի գործունեության հիմնական ուղղություններն են։ Ավելին իմանալու համար այցելեք www.fpwc.org.

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93