Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
03/12/2012 17:47
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ, այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, ծանոթացել կատարված հիմնանորոգման աշխատանքներին: 

Տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները պետական ֆինանսավորման ծրագրով մեկնարկել էին 2011թ.: Նախագծային աշխատանքների համար ներդրվել է 18 մլն, իսկ շինաշխատանքների՝ 29 մլն 468 հազար դրամ: Վերանորոգվել է տուն-թանգարանի ողջ տարածքը. հիմնական ցուցադրության, գրասենյակային, ֆոնդային, և մինչև այդ չգործող կիսանկուղային հարկը հիմնանորոգվել է և վերածվել դահլիճի:  

Այսօր տուն-թանգարանը ներկայանում է ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր ցուցադրությամբ, որում կարևորվել է Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության տեղն ու դերը 20-րդ դարի համաշխարհային և, մասնավորապես, հայկական երաժշտարվեստի զարգացման գործում: Օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաներ` գրավիչ ու ամբողջական ցուցադրություն ներկայացնելու համար: Այստեղ այցելուները բացի կոմպոզիտորի կյանքին հաղորդակից լինելուց, կներգրավվեն տարածաշրջանում միակ` «Ես դիրիժոր եմ» ինտերակտիվ խաղին, որով կարող են փորձարկել իրենց դիրիժորական կարողությունները:  

Վերանորոգումից հետո գործող հիմնական ցուցադրությունն իրականացվել է պետական ֆինանսավորման ծրագրով: Այն տուն-թանգարանի պատմության մեջ 3-րդ հիմնական ցուցադրությունն է, որի ձևավորման էսքիզային և դետալավորման նախագծային ու ցուցադրության աշխատանքներն իրականացվել են 2012թ: 

Տուն-թանգարանը հիմնադրվել է 1963թ., բացվել` 1967 թ. նոյեմբերի 25-ին: Հանրապետության առաջին երաժշտական թանգարանն է:  

Նալբանդյան 21 հասցեում գտնվող տուն-թանգարանի շենքը կառուցվել է 1925-26 թթ.` ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում` որպես հանրապետական նշանակության հուշարձան: 1926 թ. ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ բնակարանը հատկացվել է Ալեքսանդր Սպենդիարյանին, որտեղ կոմպոզիտորն ապրել է մինչև կյանքի վերջը` 1928 թ.:  

Տուն-թանգարանը ստեղծվել է նրա դստեր` Մարինա Սպենդիարովայի ջանքերով. թանգարանի հավաքածուի մեծ մասը`կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթերը, նամականին և ձեռագրերը, նրա նվիրատվություններն են: 

Պետական ֆինանսավորմամբ առաջին անգամ այն վերանորոգվել է 1987թթ., սակայն անցումային շրջանում առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով աշխատանքներն ամբողջությամբ չեն իրականացվել. վերանորոգվել էր միայն թանգարանի մշտական ցուցադրության տարածքը:  

Կառավարության ղեկավարին է ներկայացվել նաև Ալեքսանդր Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված «Հուշեր» ժողովածուն:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37