Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ արտահման 38.17%-ը 2023թ.-ին բաժին է ընկել թանկարժեք մետաղներին և քարերին
22/02/2024 18:57
Կիսվել

ՀՀ արտահման 38.17%-ը 2023թ.-ին բաժին է ընկել թանկարժեք մետաղներին և քարերին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ին ՀՀ արտահանման ծավալը կազմել է 8.415 մլրդ դոլար։ 2022թ.-ի համեմատ արտահանման ծավալներն աճել են 55.29%-ով կամ 2.996 մլրդ դոլարով։

Ինչ կայանում է ապրանքային խմբերին, ապա արտահանման 38.17% կամ 3.21 մլրդ դոլարը բաժին է ընկել «թանկարժեք և կիսաթանկարժեք քարերին, թանկարժեք մետաղներին և դրանցից իրերին»։ 2022թ.-ի համեմատ այս ապրանքախմբի արտահանման ծավալներն աճել են 224.6%-ով։

Մեքենաներին, սարքավորումներին և մեխանիզմներին բաժին է ընկել արտահանման 15.34% կամ 1.29 մլրդ դոլարը։ 2022թ.-ի համեմատ ցուցանիշն աճել է 79.6%-ով։

Հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները նվազել են 13.61%-ով և կազմել 887.65 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 10.55%:

Պատրաստի սննդի արտադրանքի արտահանման ծավալներն աճել են 0.32%-ով և կազմել 885.1 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 10.52%։

Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանման ծավալներն աճել են 64.68%-ով և կազմել 548.28 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 6.52%։

Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալները նվազել են 1.77%-ով և կազմել 452.24 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 5.37%։

Մանածագործական իրերի արտահանման ծավալներն աճել են 59.38%-ով և կազմել 357.66 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 4.25%։

Բուսական ծագման արտադրանքի արտահանման ծավալները նվազել են 19.19%-ով և կազմել 182.58 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 2.17%։

Այլ ապրանքային խմբերին բաժին է ընկել արտահանման ծավալների 7.12%:

 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2