Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է ՀԱՋՈՂՎԱԾ
05/12/2012 11:15
Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է ՀԱՋՈՂՎԱԾ

Երևանի մետրոպոլիտենում իրականացվող` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ու Եվրամիության կողմից համատեղ ֆինանսավորվող ծրագրի ընթացքի ու շարունակականության հետ կապված հարցեր են քննարկվել  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան Հրիսթայի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգի հանդիպման ժամանակ:

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատելով իրականացվող համատեղ ծրագիրը՝ քաղաքապետ  Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ առաջին փուլով մետրոպոլիտենում արդեն իսկ իրականացված վերակառուցման և արդիականացման աշխատանքները փաստում են, որ ծրագիրը հաջողված է և նույն արդյունավետությամբ կշարունակվեն նաև երկրորդ փուլի աշխատանքները. «Մետրոն մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային միջոցներից մեկն է, և Երևանի մետրոպոլիտենը գտնվում է քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում: Մեր քաղաքականությունն է ընդլայնել մետրոպոլիտենի ցանցը, որն անշուշտ մեծ ներդրումներ է պահանջում, սակայն այսօր մենք ունենք նաև շատ կարևոր խնդիր՝ պահպանել առկա համակարգն ու առաջին հերթին լուծել մեր բնակիչների անվտանգության խնդիրը»,- նշել է քաղաքապետը:

Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենք ի դեմս Երևանի քաղաքապետարանի, ունեն վստահելի գործընկեր. «Մենք այսօր ունենք ամուր հիմք շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ: Թիմային աշխատանքի արդյունքում այսօր Երևանի մետրոպոլիտենը  շատ ավելի անվտանգ է ձեր քաղաքի բնակիչների համար»:  

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև  ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի հետ կապված հարցեր: Այս փուլում հիմնական շեշտը կդրվի մետրոյի թունելներում ջրահեռացման խնդրի լուծման վրա՝ միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի էական խնայողություն: Ծրագրի շրջանակում կարևոր բաղադրիչ է հանդիսանում նաև շարժակազմերի արդիականացումը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, ներկայացնելով ծրագրի ընթացքը, ընդգծել է, որ քաղաքապետարանի հետ իրականացվող համատեղ ծրագիրը լավագույն ու հաջողված ծրագրերից է, որ բանկն իրականացրել է տարածաշրջանում: 

Կողմերը փաստել են, որ ծրագիրը պատկանում է այն սակավաթիվ ներդրումային գործընթացներին, որտեղ կատարված գնումների արդյունքում կան զգալի ֆինանսական տնտեսումներ, որոնք ամբողջությամբ ուղղվել են գործող շարժակազմերի արդիականացմանը: Եվ այսօր այդ տնտեսման հաշվին արդեն իսկ ամբողջովին նորացվել են 8 վագոններ, որոնք զգալիորեն կբարելավեն ուղևորների սպասարկման որակը և մեքենավարների աշխատանքային պայմանները:

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը քաղաքային տնտեսության այլ ոլորտներում ևս:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29