Հայաստանում մեկնարկել է «Հասանելի Դիլիջան» ներառական զբոսաշրջային նոր պրոդուկտը
Զբոսաշրջային այցելավայրերի կառավարման «GoToDili» գրասենյակը, Զբոսաշրջության Կոմիտեի աջակցությամբ և AR–trails–ի մասնակցությամբ, մեկնարկել է «Հասանելի Դիլիջան» ներառական նոր նախագիծը։
Այն նախատեսված է լսողության սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև ամբողջովին խուլ/խուլ–համրերի համար։
«Հասանելի Դիլիջան»-ը նախագիծ է, որը թույլ է տալիս անցնել երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, օնլայն շրջայց-տուրեր Դիլիջանում, վիրտուալ սուրդոթարգմանիչների ուղեկցությամբ։ Սա առաջին նմանատիպ ծրագիրն է Հայաստանում, որն օգնում է լսողության սահմանափակումներ ունեցող մարդկանց գնալ էքսկուրսիա կամ անցնել կարճ արշավային երթուղի առանց կողմնակի օգնության։
Երթուղիներից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել AR-Trails հավելվածը, որտեղ հասանելի է երեք պրոդուկտ․ քաղաքային էքսկուրսիա Դիլիջանում, քայլարշավ Ազգային պարկում և այցելություն վիրտուալ տեղեկատվական կենտրոն։ Ծրագիրը ընտրելուց հետո հավելվածը ցույց է տալիս երթուղին, իսկ վիրտուալ սուրդոթարգմանիչները ծանոթացնում են օգտատերերին տեղանքի հետ։
Քաղաքային էքսկուրսիան կծանոթացնի օգտատերերին Դիլիջանի պատմության և հանրահայտ տեսարժան վայրերի հետ։ Քայլարշավը կտանի դեպի Ազգային պարկի Թաքնված ջրվեժ, ընթացքում ծանոթացնելով կենդանական ու բուսական աշխարհի հետ։ AR-Trails հավելվածը թույլ է տալիս նաև այցելել վիրտուալ տեղեկատվական կենտրոն, որտեղ կարելի է գտնել Դիլիջանի մասին ընդհանրացված տեղեկատվություն: Ընդհանուր առմամբ, վիրտուալ էքսկուրսիաները ընդգրկում են Դիլիջանի 15 վայրեր:
««Հասանելի Դիլիջան» նախագծի նպատակն է Հայաստանում ներառական զբոսաշրջությունը հասցնել նոր, որակյալ մակարդակի» — նշել է GoToDili DMO–ի ղեկավար Անի Ավանեսովան։ «Պրոդուկտները, որոնք մշակված են հատուկ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար, ոչ միայն զգալի կերպով կբարելավվեն իրենց կյանքը, կտան նոր պայմաններ ծանոթանալու երկրի զբոսաշրջային տեղանքներին, բարենպաստորեն կաջակցեն սոցիալիզացիային, այլ նաև ընդհանուր առմամբ երկրին օգուտ կբերեն, դարձնելով այն ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար։ GoToDili թիմը ուրախ է լինել այս կարևոր ճանապարհի առաջամարտիկներից մեկը: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ կգա այն օրը, երբ Հայաստանը հնարավորինս հասանելի կդառնա բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ նրա հետ»։
Հավելվածը ներբեռնելու հղումը՝ App Store, Google Play:
GoToDili–ն զբոսաշրջային այցելավայրերի կառավարման և մարքեթինգային գրասենյակ է (Destination Management Organization), որն ուղղված է զարգացնել Դիլիջանը որպես զբոսաշրջային ուղղություն: 2022 թվականից GoToDili–ն հյուրերին ծանոթացնում է Դիլիջանի հետ իր պրոդուկտների միջոցով (քաղաքային տուր, արշավներ, էքսկուրսիաներ շրջակայքով, արտաճանապարհային տուրեր և այլն): Ծրագիրն իրականացվում է Impulse Management Company–ի աջակցությամբ, Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից 2012 թվականին մեկնարկած «Դիլիջան դեվելոփմենթ հիմնադրամ»-ի շրջանակներում։