
Fastex-ն արժանացել է «Լավագույն կրիպտո վճարային լուծում» մրցանակին
Fastex-ը SiGMA Eurasia Awards 2024-ի շրջանակում արժանացել է «Լավագույն կրիպտո վճարային լուծում» մրցանակին։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Fastex էկոհամակարգի ֆեյսբուքյան էջից։
«Այս հաղթանակը ևս մեկ անգամ ընդգծում է կրիպտո վճարային ոլորտում Fastex-ի ամբողջ ներուժն ու առաջարկվող ծառայությունների որակը։ Շնորհակալ ենք Fastex-ի ամբողջ թիմին և կրիպտո համայնքին՝ մշտական աջակցության համար», – ասված է գրառման մեջ։
Դե ինչ, առջևում սպասվում են նոր ձեռքբերումներ և Web3-ում բազում նորարարական գաղափարներ։
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ: