Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Տասներկու անգամ արագ. Kaspersky Antidrone լուծումը նորացված միջերես ունի
27/02/2024 11:02
Կիսվել

Տասներկու անգամ արագ. Kaspersky Antidrone լուծումը նորացված միջերես ունի

«Կասպերսկի» ընկերությունը թողարկել է դրոններից պաշտպանվելու իր համակարգի՝ Kaspersky Antidrone-ի միջերեսի նոր տարբերակը: Թարմացմամբ լուծվող հիմնական խնդիրներն են օպերատորների ծանրաբեռնվածության նվազեցումը, ինչպես նաև ԱԹՍ-ների ավելի ճշգրիտ հայտնաբերումը: Լուծման միջերեսը դարձել է ավելի պարզ, և դրա արագությունը 12 անգամ աճել է վիզուալացման տեխնոլոգիաների նոր լրակազմի շնորհիվ:

Ընկերությունը հայտնում է, որ Kaspersky Antidrone-ը ծրագրային ապահովման վրա հիմնված էկոհամակարգ է՝ քաղաքացիական դրոնների մոնիտորինգի և կրիտիկական ենթակառուցվածքների ու քաղաքացիական օբյեկտներում քաղաքացիական դրոնների հետ կապված սպառնալիքների կանխարգելման համար: Լուծումը թույլ է տալիս, չվնասելով անօդաչու թռչող սարքը, կանխել դրա անցանկալի ներթափանցումը տարբեր օբյեկտներ, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների պահպանվող տարածք, զանգվածային միջոցառումների անցկացման վայրեր:

Kaspersky Antidrone-ի նոր եզակի ալգորիթմները, օգտագործելով մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները, ավտոմատ կերպով համեմատում են տեղեկատվությունը տարբեր սարքերից՝ ռադարներից, ռադիոհաճախականության պելենգատորներից, դետեկտորներից, օպտիկական, ջերմային պատկերման տեսախցիկներից և օպերատորին հասցնում են արդեն վերլուծված տեղեկատվությունը: Քարտեզի վրա ցուցադրվում են միայն այն իրադարձությունները, որոնք հայտնաբերվում են առնվազն երկու տեսակի սենսորների կողմից: Այսպիսով, համակարգը օգնում է օպերատորին և նվազեցնում նրա ծանրաբեռնվածությունը՝ ավելի շատ ժամանակ թողնելով որոշումներ կայացնելու համար:

Լուծման միջերեսում քարտեզներ գեներացնելու համար օգտագործվում է վիզուալացման տեխնոլոգիաների նոր լրակազմ։ Միջերեսը հեշտությամբ ցուցադրում է մեծ թվով գրաֆիկական տարրեր: Իրական ժամանակում հնարավոր է մեծացնել հայտնաբերված դրոնի տեսանյութը և հասկանալ, թե արդյոք այն որևէ բեռ ունի:

Թարմացված Kaspersky Antidrone-ը թույլ է տալիս զտել իրադարձությունները, որոնք տեղի են ունենում պաշտպանվող օբյեկտի օդային տարածքում: Կարելի է կարգավորել, թե ինչ ցուցադրել միջերեսում և ինչը՝ ոչ (օրինակ՝ հնարավոր է անջատել թռչունների հայտնաբերումը):

Kaspersky Antidrone էկոհամակարգում կողմնակի արտադրողների ապարատային մոդուլների օգտագործումը և դրանք անվտանգության այլ համակարգերի հետ ինտեգրելն ավելի հեշտ է դարձել: Համակարգը կարելի է արդյունավետ և արագ մասշտաբավորել ինչպես խոշոր արդյունաբերական ձեռնարկության, այնպես էլ տարածաշրջանի մակարդակով։

«Այս միջերեսը  դրոնների մոնիտորինգի ոլորտում հնարավորինս հավաստի տվյալներ ստանալու հաջորդ քայլն է: Մենք կուտակել ենք դրոնների հայտնաբերման մեծ փորձ և դրա շնորհիվ կարողացել ենք կյանքի կոչել յուրահատուկ ալգորիթմ, որը թույլ է տալիս բարձրացնել լուծման որակը, ինչպես նաև ինտեգրվել խոշոր տեղեկատվական համակարգերին», – մեկնաբանում է Kaspersky Antidrone ուղղության ղեկավար Վլադիմիր Տուրովը:

Kaspersky Antidrone լուծման մասին ավելին կարելի է իմանալ antidrone.kaspersky.com/ru/ հղմամբ։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21