Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԳԵՐՄԱՆԻԱ ԵՎ ԱՄՆ
06/12/2012 13:27
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԳԵՐՄԱՆԻԱ ԵՎ ԱՄՆ

Դեկտեմբերի 6-14-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կմասնակցի «Commerzbank»-ի կենտրոնակայանում կայանալիք գործարար համաժողովին և հանդիպում կունենա «Commerzbank»-ի ղեկավարության հետ: ԳԴՀ այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը երկրամասի ղեկավարության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Ֆրանկֆուրտի հայ համայնքի հետ: Կառավարության ղեկավարը կմասնակցի նաև «Gutenberg» թանգարանում կազմակերպվող, հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

Դեկտեմբերի 8-ին Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկֆուրտից կմեկնի ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգ: Եռօրյա աշխատանքային այցի առաջին օրը ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի Կալտեք համալսարան, հանդիպում կունենա համալսարանի ղեկավարության հետ, ինչպես նաև Կալիֆորնիայի հայ գիտնականների հետ: Հանդիպմանը ներկա կլինի նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Դեկտեմբերի 9-ին վարչապետ Սարգսյանը կայցելի Գեթթի թանգարան` 14-րդ դարի Վերածննդի դարաշրջանի սկզբի Ֆլորենցիայի գեղանկարչության ցուցադրությունը դիտելու և Գեթթի պահոց՝ Զեյթունի ավետարանի 8 էջերին ծանոթանալու նպատակով: Այնուհետև Տիգրան Սարգսյանը կժամանի Բըրբանք` Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան ԱՄՆ առաջնորդարան, որտեղ կհանդիպի Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Այցի երրորդ օրը ՀՀ վարչապետը Սթենֆորդի համալսարանում կմասնակցի «ArmTech Congress»-ի լիագումար նիստին և հանդես կգա ելույթով: Կառավարության ղեկավարը կայցելի «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատոր, որտեղ ներկա կգտնվի Հայաստանի ՏՏ ներկայացուցչական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը և Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին հուշագրի ստորագրմանը: Նախատեսվում է նաև «Intel» ընկերության կողմից Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում, Տիգրան Սարգսյանի այցը IBM ընկերության Ալմադեն հետազոտական կենտրոն և հանդիպում IBM-ի ղեկավարության հետ:

Դեկտեմբերի 11-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Բոսթոն, որտեղ նախատեսվում է ՀՀ վարչապետի մասնակցությունը Հարվարդի համալսարանի Բելֆեր կենտրոնում կայանալիք սեմինարին: Տիգրան Սարգսյանը կայցելի նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, կհանդիպի տեղի հայ ուսանողների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69