Ուկրաինայի Ռադան խոստացել է չբարձրացնել հարկերը
Ուկրաինայի իշխանությունները ներկայումս չեն դիտարկում հարկերի բարձրացումը՝ որպես բյուջեի համալրման հիմնական միջոց։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի ֆինանսական, հարկային և մաքսային քաղաքականության հանձնաժողովի անդամ Օլգա Վասիլևսկայա-Սմագլյուկը։
«Նախագահ Վլադիմիր Զելենսկին դեմ է հարկերի բարձրացմանը: Հետևաբար, պետք է հանգստացրեք բնակչությանը. մենք հարկերը չենք բարձրացնում: Նախագահն ասել է, որ այլընտրանքային ուղիներ փնտրենք»,- հեռուստամարաթոնի ժամանակ ասել է պաշտոնյան:
Պատգամավորի խոսքով՝ մինչև փետրվարի վերջ Ռադան նախարարների կաբինետից ակնկալում է պետբյուջեի այլընտրանքային եկամուտների պլան՝ հաշվի առնելով Վաշինգտոնի աջակցության բացակայությունը։