Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
«ԱՄԵՐԻԱ». ՎԵՐՋԻՆ 7 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԹՎԻ ԿՐԿՆԱԿԻ ԱՃ
06/12/2012 14:50
Կիսվել

«ԱՄԵՐԻԱ». ՎԵՐՋԻՆ 7 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԹՎԻ ԿՐԿՆԱԿԻ ԱՃ

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունն իրականացրել է հերթական հետազոտությունը: Այն վերաբերում է ՀՀ զբոսաշրջության և հյուրանոցային գործունեության ոլորտներին:

Ըստ հետազորտության արդյունքների՝ վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է հյուրանոցների ընդհանուր թվի կրկնակի աճ, սակայն այս նույն ժամանակահատվածում հյուրանոցային համարներում առկա մահճակալների թիվն աճել է ընդամենը 1.4 անգամ: «Ամերիա» խորհրդատվական ընկերության պարզաբանմամբ՝ նման արդյունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարիներին երկրում աճել է փոքր հյուրանոցների քանակը, այսինքն, Հայաստանում բացվել են շատ կացարաններ` թվով քիչ սենյակներով:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 2011թ.-ին շուրջ 5.2 միլիոն մարդ այցելել է  Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ` գործարար, հանգստի կամ այլ նպատակներով:

Հատկանշական է, որ  վերջին 10 տարվա ընթացքում միջազգային ժամանումների բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպի (CAGR) ամենաբարձր ցուցանիշը Վրաստանինն է` 25.2%, այնուհետև Հայատանինը` 16.7%, իսկ Ադրբեջանինը`10.5%:

«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ Արման Փորսուղյանի խոսքով՝ հետազոտությունն իրականացվել է միջազգային համբավ ունեցող մի շարք հետազոտական կենտրոնների` Colliers International, HVS Global Hospitality Services, Richard Cancellor և այլն ընկերությունների կողմից տրամադրված տվյալների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված տարածաշրջանային հետազոտությունների արդյունքների հիման վրա: Հետազոտությունը ոչ միայն ներկայացնում է իրավիճակային վերլուծություն, այլ տալիս է փորձագիտական գնահատականներ Հայաստանի և տարածաշրջանի հյուրանոցային ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է հյուրանոցային ոլորտի զարգացման հնարավորություններն ու դինամիկան Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Հետազոտության արդյունքներն առավել մանրամասնությամբ  կներկայացվեն  դեկտեմբերի 14-ին նախատեսվող կլոր սեղանի ժամանակ, որին կմասնակցեն ոլորտի շահագրգիռ կողմերը, միջազգային կազմակերպություններ, փորձագետներ և այլն:

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44