Բիզնես

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ-Ն ՕԳՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՏՆԵԼ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
06/12/2012 15:58
Կիսվել

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ-Ն ՕԳՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՏՆԵԼ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Հայաստանյան 5 ընկերություն (ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ, ԿԱՐԿՈՄԱՎՏՈ, ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ, ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ, ԲԱՐՍԻՍ) մասնակցել է Էյչ-Էս-Բի-Սի բանկային խմբի հովանու ներքո կայացած Միջազգային փոխանակման համաժողովներին: Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը, ներկայացնելով այս համաժողովների նպատակն ու հիմնական խնդիրները, նշեց, որ դրանք ուղղված են զարգացող և զարգացած երկրներում գործունեություն ծավալող՝ Էյչ-Էս-Բի-Սի բանկի լավագույն հաճախորդների միջև փորձի փոխանակմանը, ընկերությունների համար աճի հնարավորությունների բացահայտմանը, ինչպես նաև նոր գործընկերային հարաբերությունների հաստատմանն ու միջազգային առևտրի ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների ներկայացմանը: Թիես Քլեմենցի խոսքով՝ Էյչ-Էս-Բի-Սի-ն մեծապես հետաքրքրված է միջազգային առևտրի ֆինանսավորմամբ, և այսօր Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդներին հասանելի է առևտրի ֆինանսավորման գործիքների մեծ տեսականի:

Ասուլիսի ժամանակ ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ ընկերության ֆինանսական տնօրեն Արմեն Մանուկյանը նշեց, որ Բրազիլիայում կայացած համաժողովի շնորհիվ ընկերությունը նոր գործարար կապեր է հաստատել և մտադիր է համագործակցություն հաստատել վիետնամական մի ընկերության հետ: ԼԻԱ-Կ ընկերության հիմնադիր Հայրապետ Կարապետյանն էլ տեղեկացրեց, որ Շանհայում կայացած համաժողովի շրջանակներում ձեռք են բերվել միջազգային համագործակցության ընդլանման նախնական պայմանավորվածություններ՝ չինական մի ընկերության հետ:

Նշենք, որ առևտրի ֆինանսավորման  գլոբալ շուկայում HSBC բանկային խմբի մասնաբաժինը կազմում է շուրջ 9% (0.5 տրիլիոն ԱՄՆ դոլար): 

Միջազգային առևտրի ֆինանսավորման հայաստանյան շուկայում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը բացարձակ առաջատար է. Բանկի մասնաբաժինը կազմում է շուրջ 36%:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրված ներմուծման և արտահանման ծառայությունների ծավալն աճել է 53%-ով և կազմել 25 մլրդ ՀՀ դրամ:

Միջազգային փոխանակման համաժողովները մեկնարկել են 2011 թվականից՝ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Առևտրավարկային վարչության նախաձեռնությամբ: Այս համաժողովներն անցկացվում են տարբեր երկրներում՝  նպատակ ունենալով աջակցել եվրոպական առաջատար ընկերություններին` աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունների հետ առևտրային կապեր ստեղծելու, լավագույն բիզնես փորձի փոխանակման, ինչպես նաև ապագա գլոբալ տնտեսական զարգացումներին և հնարավորություններին ծանոթանալու հարցում:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98