Եգիպտոսը 40 միլիարդ դոլարի ներդրումային ներուժով կանաչ էներգետիկայի համաձայնագրեր է կնքել
Եգիպտոսի կառավարությունը 7 համաձայնագիր է ստորագրել միջազգային զարգացման ընկերությունների հետ կանաչ ջրածնի և վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ:Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախարարների կաբինետի ներկայացուցիչը։
Պաշտոնյայի խոսքով՝ նախապատրաստական փուլում ակնկալվող ներդրումները կկազմեն մոտ 12 միլիարդ դոլար, և մոտ 29 միլիարդ դոլար էլ կհանգանակվի ծրագրի իրականացման առաջին փուլում։
«Ներդրումների ընդհանուր ծավալը առաջիկա 10 տարիների ընթացքում կգերազանցի 40 միլիարդ դոլարը», – ասել է Եգիպտոսի պլանավորման և տնտեսական զարգացման նախարար Հալա ալ-Սաիդը: