Ֆինանսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը
01/03/2024 17:23
Կիսվել

Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը

Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից։

«Ինչո՞ւ է հաջողությունը պահպանելն այդքան դժվար»։ Քրիստենսենն իրեն մտահոգող այս և շատ այլ հարցերի պատասխանները տվել է նորարարության մասին պատմող ամենակարևոր գրքերից մեկում։ «Նորարարի երկընտրանքը» պատմում է պահպանող և հեղափոխական տեխնոլոգիաների մասին, բացատրում, թե ինչու են կայացած ընկերությունները սկսում անկում ապրել, և առաջարկում պարզ լուծումներ, որոնք միտված են բավարարելու դժգոհ կամ անտեսված հաճախորդների պահանջները։

Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը

Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 28-ին՝ Բանկի և «Անտարես» հրատարակչության ներկայացուցիչների ու գրքասերների մասնակցությամբ։ «Անտարես» մեդիա հոլդինգի ղեկավարը ներկայացրեց գիրքի կարևոր ուղերձները, ինչին հետևեց քննարկում հյուրերի հետ։

Միջոցառմանը ներկա էր Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը ներկայացրեց Բանկի՝ իմաստալից կրթական ծրագրեր ֆինանսավորելու և նախագծին աջակցելու որոշումը։

«Բիբլոս Բանկ Արմենիայի և «Անտարես» հրատարակչության միջև համագործակցության նպատակն է հայ ընթերցողի գրադարանը ևս մեկ կարևոր գրքով հարստացնելը։ Վստահաբար, «Նորարարի երկընտրանքը» ռազմավարական մտածողությունը զարգացնող օգտակար գործ է բոլորի համար՝ ոլորտից անկախ։ Լայն իմաստով, գիրքը նաև հաջողության հասնելու ուղիների և ռազմավարության ընտրության մասին է, որն այսօրվա ու վաղվա նորարարներին կօգնի կողմնորոշվելու և ճիշտ բիզնես մոդել ընտրելու հարցում»,- ասաց Հայկ Ստեփանյանը։

Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը

«Անտարես» մեդիա հոլդինգի տնօրենն անդրադարձավ Բանկի կողմից գրքի ֆինանսավորման կարևորությանը։

«Փողի հետ կապված տարբեր ոլորտներ տարբեր ռիսկայնություն ունեն: Բանկը ռիսկերը հավասարակշռող հիմնարկ է, և որպես կանոն՝ կոնսերվատիվ: Չէ՞ որ մյուս նժարին հաճախորդների` տարիներով հավաքած գումարներն են, նրանց երազանքների իրականացման հիմքերն են, ու, իհարկե, պետք է չափազանց զգույշ լինել: Իսկ ինչպե՞ս է նորարարությունն առնչվում բանկային գործի հետ: Իհարկե, բանկերը առաջինը կարող են օգտագործել գիտատեխնիկական զարգացման արդյունքները: Իսկ ո՞րն է Բիբլոս Բանկ Արմենիայի ամենաանվտանգ ինովացիան: Սովորել և այլոց հնարավորություն տալ սովորելու: Այս գրքի լույսընծայման փաստը վկայում է և՛ նորարարության, և՛ պատասխանատվության մասին»,- ասաց «Անտարես» մեդիա հոլդինգի ղեկավարը:

Միջոցառմանը ներկա էին նաև Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից Գիրք նվիրելու օրվա առթիվ անցկացված մրցույթի հաղթողները, որոնք ստացան գրքի իրենց օրինակը որպես մրցանակ։

Նշենք նաև, որ սա Բանկի և հրատարակչության միջև առաջին համագործակցությունը չէ․ Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ա. Ռոբինսոնի «Ինչու են ձախողվում պետությունները» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը նույնպես Բիբլոս Բանկ Արմենիան է աջակցել։

Մշտապես կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88