Համաժողով՝ նվիրված կենտրոնական բանկերի կառավարման հիմնախնդիրներին
Արժույթի միջազգային հիմնադրամը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպել են տարածաշրջանային առաջին համաժողովը՝ նվիրված կենտրոնական բանկերի կառավարման հիմնախնդիրներին։
Համաժողովի ընթացքում քննարկվել են կենտրոնական բանկերի արդյունավետ կառավարման գործում բանկի խորհրդի և աուդիտ կոմիտեի դերը, պատվիրակման, որոշումների կայացման և հանձնաժողովների կազմակերպման գործընթացները, ինչպես նաև կառավարման ոլորտին վերաբերող այլ հարցեր: